Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք
80

Խ. Ավովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարան հիմնադրամ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Դպրոցական ուսումնառության նախապատրաստումը

ՆՈՒՀ-ի ավագ խմբում

Կատարող՝ Կարինե Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ 2023

Բովանդակություն

Ներածություն ----------------------------------------------------------------------------------3

Դպրոցական ուսումնառության նախապատրաստումը նուհ-ի ավագ խմբում

Մաս 1 Թեմայի գիտատեսական վերլուծություն-----------------------------------------3

1.1 Ավագ նախադպրոցականի ընդհանուր բնութագիրը-------------------------------6

1.2 1 Ավագ նախադպրոցականի դպրոցի նախապատրաստման գործընթացի բաղադրիչները----------------------------------------------------------------------------------8

Մաս 2 Փորձարարական աշխատանքը---------------------------------------------------14

2.1 Հետազոտության նպատակը, փուլերը------------------------------------------------15

2.2 Մանկավարժական ներգործությունների կիրառումը դպրոցական ուսումնառության նախապատրաստման գործընթացում

2.3 Ամփոփել արդյունքները

Եզրակացություն------------------------------------------------------------------16

Գրականության ցանկ------------------------------------------------------------17

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նախադպրոցական տարիք

Արդի ժամանակներում առավել կարևորվում է 5-6 տարեկան երեխաներին դպրոցական ուսուցմանընախապատրատվելու հարցը։ 5-6 տարեկաներեխաներին դպրոցական ուսուցմանը ժամանակիննախապատրաստելը նպաստում է նրանց մեջուսումնական աշխատանքի նկատմամբ սեր ևհետաքրքրություն դաստիարակելուն, անհամեմատհեշտացնում է մանկապարտեզային կյանքիցանցումը դպրոցական կյանքին, ուսումնառությանը։Ապահովվում է նաև կրթության երկուաստիճանների՝ նախադպրոցական և դպրոցականտարրական ուսուցման միջև եղած անհրաժեշտհաջորդականությունը։

Դպրոցը կյանքի նոր փուլ է յուրաքանչյուր երեխայի համար, իսկ իրենց կյանքում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակ դժվարություններ են ունենում բոլոր երեխաները: Ինչպես կլինի երեխայի մասնակցությունը դրպոցում, ինչպես կկարողանա նա իրեն դրսևորել, ցուցադրել իր առավելագույն ներուժը՝ պայմանավորված է այն բանով, թե որքանով սահուն է կազմակերպվում նրա անցումը կրթական մի մակարդակց մյուսը՝ սկսած անցումը մանկապարտեզց կամ ընտանիքից դեպի դպրոց, տարրական դպրոցից՝ հիմնական դպրոց, հիմնական դպրոցից՝ ավագ և այլն: Այդ անցման պլանավորումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, ճկուն և զգայուն մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ՝ իր կարիքների համապատասխան:

Երեխաների սահուն անցումը մանկապարտեզից դեպի դպրոց կազմակերպելու համար այս ուղեցույցում առաջարկվող մոտեցումները հիմնված են ծրագրի հետ համագործակցող մանկապարտեզների ու դպրողների առաջարկությունների և որոշ չափով արդեն իսկ առկա փորձի վրա, ինչպես նաև ընդօրինակված են միջազգային լավագույն փորձից:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններից դեպի դպրոց

Երեխաների նախապատրաստումը դպրոցականուսուցմանը մի կողմից ենթադրում է, որնախադպրոցական հաստատությունները կոչված եներեխային դպրոց «հանձնել» անձի ձևավորման ուընդհանուր զարգացվածության այնպիսիմակարդակով, որը համապատասխանում է դպրոցիպահանջներին, մյուս կողմից էլ` դպրոցը պետք էհիմնվի նախադպրոցականի ձեռք բերածգիտելիքների, հմտությունների և որակների վրա։Երեխայի դպրոցական ուսուցմաննախապատրաստման նպատակը զարգացմանբարենպաստ միջավայրի ապահովումն է:

Դպրոցական ուսումնառության նախապատրաստումը

ՆՈՒՀ-ի ավագ խմբում

Մանկապարտեզի հիմնական խնդիրներից մեկը երեխային դպրոցին նախապատրաստելն է: Դպրոցին արդյոք պատրաստ է մանկապարտեզին հրաժեշտ տվող երեխան: Դպրոցին նախապատրաստվածությունը կանխորոշվում է նաև երեխայի ներքին տրամադրվածությամբ՝ հուզական, ինտելեկտուալ որակներով, հոգեկան պրոցեսների, վերլուծիչների զարգացման աստիճանով: Կարողանալ հաշվել գրել, և կարդալ չի նշանակում, թե երեխան պատրաստ է դպրոցին: Նախադպրոցականին գրավում են նորություններ՝ դպրոցը, դասարանը, ուսուցչուհին և այլն, այն ինչ նորույթ է:

Դպրոցական դառնալու հենց այս ձգտումը ձևավորում է երեխայի ներքին դիրքորոշումը որպես ապագա դպրոցականի՝ երեխային դպրոցին նախապատրաստման հիմնախնդիրը: Հարկավոր է երեխաներին բացատրել, թեինչ է նշանակում դպրոցական լինել, ինչ պարտականություններ և իրավունքներ ունի դպրոցականը:

Ընդհանուր պատրաստ լինելը դպրոցին ենթադրում է ֆիզիկական, բարոյակամային, հոգեբանական նախապատրաստում:

Հատուկ նախապատրաստում – Մանկապարտեզից դպրոց գնացող երեխաներն անհամեմատ հեշտ են յուրացնում առաջին դասարանի ծրագիրը, որովհետև ոչ միայն տիրապետում են գիտելիքների անհրաժեշտ պաշարին, այլև կարողանում են շփվել, հաղորդակցվել ընկերների, դաստիարակների, անծանոթների հետ: Նախագիտելիքը հիմք կհանդիսանա հատուկ առարկաների սկզբնական ուսուցման համար: Քանակական տեսակետից կուտակած գիտելիքների ավելի մեծ պաշար ունենալը, հիշելը դեռ չի նշանակում, որ երեխան լավ կսովորի:

Նախադպրոցականը լավ հիշողություն ունի, նա արագ ու շատ բան է հիշում, սակայն չի կարով լավ սովորելու հիմք դառնալ:

Ընդհանուր նախապատրաստում- Դպրոցում փոխվում է երեխայի ապրելակերպը, նրա սոցիալական դրությունը: Երեխան պետք է ֆիզիկապես պատրաստ լինի կյանք և պարապմունքերի փոփոխությանը: ֆիզիկապես պատրաստ լինելը ենթադրում է ընդհանրապես ամուր առողջություն, աշխատունակություն, իսկ թույլ երեխաները հաճախ են հիվանդանում շուտ են հոգնում:

Երեխան պետք է կարողանա աշխատանքը հասցնել ավարտին,հաղթահարել դժվարությունները, լինել նպատակասլաց և համբերատար:

Երեխային պետք է սովորեցնել նաև կատարել կենցաղային սովորական աշխատանք: Մանկապարտեզում որևէ հանձնարարություն ուղղորդում է երեխայի միտքը, ստիպում նրան խաղալ իր մտքերով, որը իր հերթին հետագայում օգնում է ուսումնառությանը: Երեխայի համար աշխատանքը և խաղը նույնանում են: Պարզապես աշխատանքը պահանջում է զգուշություն և ուշադրության ավելի կենտրոնացում, առանց կարևորելու աշխատանքի արդյունքը՝ այն մինչև վերջ հասցնելու ունակություն:

Ռեժմին հետևելը տանը թե մանկապարտեզում, երեխայի մեջ զարգացնում է ժամանակ զգացցում: Ռեժիմը զարգացնում է ժամանակի զգացում, որպես սպրոցի նախապատրաստման կարևոր պայման՝ երեխայի կարուկանոնի մասին սեփական պատկերացումների ձևավորումը, թեպետ երեխային վնասակար է ապրել կատարյալ պայմաններում:

Երեխան շատ զգայուն է փոփոխությունների նկատմամբ և ցանկացած փոփոխություն խախտում է երեխայի պատկերացումները կարգուկանոնների մասին, և եթե դրանք նրան տհաճություն են պատճառում, ապա նա գործում է համապատասխանաբար: Ուրեմն երեխաներն ընկալում են առարկաները ոչ թե մեկուսացված, այլ միմյանց հետ շաղկապված: Այս մասին պետք է հոգան ծնողները, դաստիարակները և ուսուցիչները:

Նախադպրոցական ընդհանուր բնութագիրը

Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 3-6տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝
• վաղ
• միջին
• ավագ նախադպրոցական տարիք։
Նախադպրոցական տարիքում երեխան սկսում էպարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկանհասակում երեխան ակտիվորենինքնահաստատվում է․ նրա մոտ ձևավորվում էնախաձեռնողականություն, նպատակասլացությունև մեղքի զգացում։ Ձևավորվում է աշխարհայացքը բարոյաէթիկական հասկացությունները, դրդապատճառները, ինքնագնահատականը և իր տեղը մեծահասակների հարաբերություններիհամակարգում։

Ավագ նախադպրոցական տարիքում, երբբարդանում է շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իրհարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ, գնահատում է իր արարքները և դժվարությամբ էընտրություն կատարում դրդապատճառի միջև։Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպովաճում են ֆիզիկական և հոգեկան զարգացմանհնարավորությունները, առաջացնելով նորպահանջմունքներ, հետաքրքրությունները։
Նախադպրոցական տարիքում փոփոխություն էլինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկաներեխաները հաճույքով կատարում են տարբերշարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապանախադպրոցականները ավելի հաճախ են իրենցակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքներիհասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականիհարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանքցանկանում են խաղալ այլ երեխաների հետ։

Ավագ նախադպրոցականները ընդհանրապեսչեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բանպատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարելաշխատանքային հանձնարարությունը, նրանքանհանգստանում են մեկը մյուսի համար, առանցընկերների ձանձրանում են։

Վաղ նախադպրոցական տարիքից մինչև ավագնախադպրոցական տարիք էական զարգացում էապրում մտածողությունը։ Խոսքի զարգացմանըզուգընթաց այլ մարդկանց հետ երկխոսությանզարգացման արդյունքում մտածողությունը անցնումէ դեպի կոնկրետ գործառնությունների մակարդակ։Մեծերի շփման պրոցեսում աստիճանաբարզարգանում է երեխայի խոսքը։ Նա սկսում էտիրապետել ծավալուն խոսքին կարողանում էարտահայտել իր զգացմունքներն ու պահանջները։4-6 տարեկան երեխաները, գործելով առարկաներիհետ ցանկանում են իմանալ նրա կառուցվածքը, նշանակությունը, օգտագործման ձևը և այլն։ 5-6 տարեկանում շատանում են հարցերը երեխաներիմոտ, որը մեծահասակների հետ շփման ձև է։ Եթեդաստիարակը աջակցում է երեխայի հարցերին, ապա ձևավորվում են անձի

արժեքավոր գծեր՝ հետաքրքրասիրություն, հարցասիրություն, դիտողականություն։

Նախադպրոցական տարիքի վերջում՝ երեխայինանհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը՝դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայիցպահանջվում է մտավոր, հուզական և սոցիալականզարգացվածության որոշակի մակարդակ։ Երեխանպետք է կարողանա խոսել, մտածել, արտահայտելիր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակիբառապաշար, կարողանա կատարել տարրականտրամաբանական մտահանգնումներ։

Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևավորելորոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 6 տարեկաներեխաների մեծ մասը ձգտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականաչափհստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենիցներկայացնում սոցիալական այդ դիրքը։ Երբեմննրանց գրավում է գործի միայն արտաքին կողմը․նրանք ցանկանում են պայուսակ ունենալ, մեծհամարվել, գնահատականներ ստանալ և այլն:

Նախադպրոցական կրթության հիմնականնպատակներն են

ա) երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկանառողջության պահպանումը և ամրապնդումը,

բ) նախադպրոցական տարիքի երեխաներիներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը,

գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթությունը ՀայաստանիՀանրապետությունում շարունակականկրթության համակարգի սկզբնականբաղկացուցիչ մասն է: Նախադպրոցականկրթությունն ամբողջական գործընթաց է, որնուղղված է`

ա) նախադպրոցական տարիքի երեխայիբազմակողմանի զարգացման ապահովմանը` նրահակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան ևֆիզիկական առանձնահտկություններինհամապատասխան.

բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջվարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը(«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2005):
Նախադպրոցական կրթության ծրագրերիիրականացման գործում գլխավոր դերըպետությունը վերապահում է ընտանիքին՝պարտավորվելով պայմաններ ստեղծելընտանիքում երեխաների համակողմանիզարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունըստեղծում է նախադպրոցական հիմնարկներ՝մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար), մսուր-մանկապարտեզներ (միացյալ):

Ծրագրի Կառուցվածքը

Ծրագրում ներկայացված են դաստիարակությանև ուսուցման նպատակները, խնդիրները՝ ըստծրագրային բաղադրիչների, սաների առօրյայիկազմակերպման առանձնահատկությունները, վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաներիհոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններիհաշվառմամբ:

Ծրագրի նպատակն է՝ 5-6 տարեկան սաներիտարիքային և անհատականառանձնահատկություններին համապատասխան՝ֆիզիկական, մտավոր, հոգեկան ևսոցիալ-անձնային զարգացման ապահովումը՝ ըստոլորտային վերջնարդյունքների: Նախադպրոցականկրթության ավարտին սաներից ակնկալվողկարողունակությունների ձևավորումը (գիտելիքներ, հմտություններ, համապատասխան վերաբերմունք ևվարքագիծ)։

Ուսումնադաստիարակչական գործընթացիարդյունավետ կազմակերպման գործումնախադպրոցական հաստատություններիմանկավարժներին աջակցումը։ Ավագ խմբի 5-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրովսահմանված մակարդակն ապահովվում էկրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, յուրաքանչյուր սանի համար՝ նրա զարգացմանառանձնահատկությունների հաշվառմամբ ևկարիքների գնահատմամբ։ Նախադպրոցականտարիքի սաների կրթական ծրագրերիբովանդակությունը ներառում է զարգացմանհետևյալ ոլորտները` 1) շարժողական ոլորտ(Հապավումը՝ Շ). 2) խոսքի և հաղորդակցականոլորտ (Հապավումը՝ ԽՀ). 3) հուզական, սոցիալ-անձնային ոլորտ (Հապավումը՝ ՀՍԱ). 4) իմացական ոլորտ (Հապավումը՝ Ի). 5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջապրելակերպի ոլորտ (Հապավումը՝ ԻԱԱ): Ավագխմբում սաների հետ օրվա կանոնակարգայինպահերին կազմակերպվող աշխատանքնարտացոլվում է 6 ծրագրային բաղադրիչներում՝1.Խոսքի զարգացում 2. Ինձ շրջապատող աշխարհը3.Մաթեմատիկական տարրականպատկերացումներ 4. Ֆիզկուլտուրա5.Երաժշտություն 6.Կերպարվեստ և կառուցողականաշխատանք: Ծրագրային այս բաղադրիչներիզատումը պայմանական է, դրանք սերտորենփոխկապակցված են: Սանի զարգացումըհամակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլորբաղադրիչների ուղղությամբ միաժամանակ ևշարունակական աշխատանք է տարվում:

Ավագ նախադպրոցական տարիքում խոսքիզարգացման

Ավագ նախադպրոցական տարիքում խոսքիզարգացման և դպրոցի նախապատրաստմանկարևոր խնդիր է գրաճանաչությաննախապատրաստումը, որը ենթադրում է` ծանոթացում հնչյունին, վանկին, բառին, նախադասությանը, տեքստին: Գրաճանաչությաննախապատրաստական շրջանում հատուկաշխատանք է տարվում պատմությունիցնախադասությունը, նախադասությունից բառերնառանձնացնելու, բառը վանկերի, հնչյուններիբաժանելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտհնչյունը ճանաչելու ուղղությամբ: Անհրաժեշտ էզարգացնել հատուկ վերաբերմունք բանավորխոսքի նկատմամբ:

Պատկերացում ձևավորել պատմության ևնախադասության մասին:

Գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյուններիմասին:

Ծանոթացնել «բառ», «նախադասություն» եզրույթներին:

Սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները:

Սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի:

Գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնելհնչերանգով առանձնացնել հնչյունը:

Որոշել հնչյունների քանակը: Սովորեցնել կատարելերեք և չորս հնչյուն ունեցող, հնչյունային տարբերկառուցվածքի բառերի հնչյունային վերլուծություն, այսինքն' սահմանել վերլուծվող բառերի, հնչյուններիհաջորդականությունը, անվանել առանձնացվածհնչյունները' բառի մեջ իրենց հնչեղությանհամապատասխան: Սովորեցնել ճիշտ դիրքովպահել գիրքը, տարբերել գրքի կամ տետրի շապիկը, թերթը, տողը։

Խոսքի Զարգացում և Գրաճանաչություն

Ավագ նախադպրոցական տարիքում խոսքիզարգացման և դպրոցի նախապատրաստմանկարևոր խնդիր է գրաճանաչությաննախապատրաստումը,որը ենթադրում է` ծանոթացում հնչյունին, վանկին, բառին, նախադասությանը, տեքստին: Գրաճանաչությաննախապատրաստական շրջանում հատուկաշխատանք է տարվում պատմությունիցնախադասությունը, նախադասությունից բառերնառանձնացնելու, բառը վանկերի, հնչյուններիբաժանելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտհնչյունը ճանաչելու ուղղությամբ: Անհրաժեշտ էզարգացնել հատուկ վերաբերմունք բանավորխոսքի նկատմամբ:

Պատկերացում ձևավորել պատմության ևնախադասության մասին:

Գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյուններիմասին:

Ծանոթացնել «բառ», «նախադասություն» եզրույթներին:

Սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները:

Նախադպրոցականի խոսքի զարգացումը, մայրենիլեզվի տիրապետումը սերտ կապված է սանիգիտակցության զարգացման, շրջապատողմիջավայրի ճանաչման, ազգային մշակույթիյուրացման, հաղորդակցական կարողություններիձեռքբերման, անձնավորության ձևավորման հետ։Ծրագրային այս բաղադրիչի իրականացումը մեծհնարավորություն է տալիս լուծելու մտավոր, բարոյական, գեղագիտական, աշխատանքայինդաստիարակության մի շարք խնդիրներ: 5-6 տարեկան երեխաների խոսքը զարգանում էշրջակա միջավայրին, մանկականգեղարվեստական գրականությանը ծանոթանալումիջոցով, գործունեության տարբեր ձևերիընթացքում։ Խոսքի զարգացման հիմնականնպատակներն են՝ ü կատարելագործել սաներիխոսքի հնչյունային կուլտուրան, հասնել բառերի ուհնչյունների մաքուր արտաբերմանը, ընդարձակելակտիվ բառապաշարը: ü ծանոթացնել«պատմություն», «նախադասություն», «բառ», «վանկ», «հնչյուն» լեզվական միավորների հետ, üսովորեցնել խոսքը կառուցել քերականորեն ճիշտ, üզարգացնել կապակցված ինքնուրույն խոսքը, երկխոսելու և մենախոսելու կարողությունը, üդաստիարակել հուզական արձագանք ևհետաքրքրություն գրական ստեղծագործություններինկատմամբ: Ավագ խմբում խոսքի զարգացմանծրագրային բաղադրիչի խնդիրներն են` ա)նպաստելխոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակմանը, բ) հարստացնել և ակտիվացնել բառապաշարը, գ) նպաստել խոսքի քերականական կառուցվածքիձևավորմանը, դ) զարգացնել կապակցված խոսքը, ե)ծանոթացնել մանկական գեղարվեստականգրականությանը զ)տարրական տեղեկություններհաղորդել լեզվական երևույթների մասին: Նախատեսվում է արդյունավետ աշխատանքիրականացնել նաև հետևյալ ուղղություններով. Øբանավոր կապակցված խոսքի զարգացում, հաղորդակցական կարողությունների ևհմտությունների զարգացում, Ø հաղորդակցությանընթացքում լեզվական միջոցների, կառույցների, օրինաչափությունների, սկզբունքների ու կանոններիգիտակցում:

Գրաճանաչությանուսուցման ծրագրիբովանդակությանհիմնականխնդիրներն են. Øձևավորել բառըհնչյունային վերլուծության ենթարկելուկարողությունը, Ø զարգացնել ձայնավոր ևբաղաձայն հնչյունները տարբերակելուկարողությունը, Ø զարգացնել սաների մանրմկանային համակարգը՝ գրելու գործընթացի դյուրինկազմակերպելու համար: Խոսքի զարգացումըկապված է ծրագրային մյուս բաղադրիչների հետ: Ծրագրային որոշակի խնդիրներ լուծվում են խոսքիզարգացման, կերպարվեստի, մաթեմատիկականտարրական պատկերացումների ձևավորման, երաժշտության, ֆիզդաստիարակության ծրագրայինբաղադրիչների ինտեգրման համատեքստում, որտեղ գերակա խնդիրը խոսքի զարգացումն է:

Մաթեմատիկական ՏարրականՊատկերացումներ

«Մաթեմատիկական տարրականպատկերացումներ» ծրագրային բաղադրիչընպատակաուղղված է 5-6 տարեկան սաներիմտավոր զարգացմանը, մաթեմատիկականտարրական գիտելիքերի ձեռքբերմանը, իմացականգործընթացների՝ հիշողության, ուշադրության, տրամաբանության ձևավորմանը, կենտրոնանալուկարողության զարգացմանը ինչպես նաևմեծահասակների և հասակակիցների հետ ճիշտհարաբերությունների ձևավորմանը։ Ծրագրայինբաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝Նախաթվային՝ մեծություն, ձև, տարածության մեջկողմնորոշում, ժամանակի մեջ կողմնորոշում: Թվային՝ քանակ և հաշիվ, Ծրագրի յուրաքանչյուրբաժնում ընդգրկված են տարբեր բնույթի ևբարդության ծրագրային խնդիրներ: Մաթեմատիկական տարրական պատկերացումներբաժնի խնդիրներն են ՝ ձևավորել դրականվերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայինկատմամբ, ստեղծել անհրաժեշտ զարգացնողմիջավայր և բարենպաստ պայմաններ, խթանելերեխաների ինքնուրույն գործունեությունը, ամրապնդել նախաթվային հասկացությունները, խորացնել առարկաները ըստ իրենցհատկությունների համեմատել կարողությունը ՝ ըստչափի, ձևի, գույնի, ընդլայնել երկրաչափականմարմինների և պատկերների վերաբերյալնախագիտելիքները, սովորեցնել ճանաչելթվանշանները և տարբերակել թիվ ու թվանշանհասկացությունները, ձևավորել պատկերացումներտարածության և ժամանակի մեջ կողմնորոշմանվերաբերյալ, սովորեցնել կատարել 1-10-իսահմանում ուղիղ և հետ հաշիվ, ծանոթացնել թվիմիավոր կազմին,

Ֆիզիկական դաստիարակություն​

Նախադպրոցականի ֆիզիկական կուլտուրան ոչմիայն մկանային վարժություն է, հիգիենիկհմտությունների և առողջության ամրապնդում, այլևզգացմունքի, ուշադրության, կամքի, գեղեցկությանարտահայտության, որը հանրագումարային ցույց էտալիս սաների բազմաբնույթ կուլտուրան։Անկասկած դրանք այն հիմնական բաղադրիչներնեն, որոնց վրա հենվելով իրականացվում է սանիբազմակողմանի դաստիարակությունը՝ մտավոր, բարոյական, գեղագիտական, աշխատանքային, էկոլոգիական և այլն։ Ֆիզիկականդաստիարակության բազմազան միջոցներիարդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ էկիրառել համակողմանի մոտեցում, կանոնավորհամագործակցել ծնողների հետ։ Նմանհայեցակարգային դրույթները առաջադրում եննպատակաուղղված ամրապնդել սաներիառողջությունը բարձրացնել ֆունկցիոնալ ևֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

1. շարժախաղերի և մարզախաղերի տարրերիուսուցում, խաղային գործողություններիձևավորում, զարգացում

2. շնչառական և մանր մոտորիկայի զարգացմանվարժությունների ուսուցում

3. անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրունության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցությանդաստիարակում

Նախադպրոցական ուսումնականհաստատությունում ֆիզիկականդաստիարակության խնդիրների լուծումըպայմանավորված է սանի օրգանիզմի վրա տարբերմիջոցների միասնական ներգործությամբ, որոնցզուգակցումը կախված է նախադպրոցականուսումնական հաստատության սաների առողջականվիճակից, ընտանեկան-կենցաղային պայմաններից, էկոլոգիայի, սեռի, անհատական և տարիքայինառանձնահատկություններից: Ֆիզիկականդաստիարակության խնդիրների լուծման գործումէական նշանակություն ունեն նաևնախադպրոցական ուսումնականհաստատությունում հիգիենիկ բարենպաստպայմանների ստեղծումը, բավարար չափով բացօդում լինելը և, ամենակարևորը, սաներինկատմամբ դրսևորվող բարեխիղճ վերաբերումքը, հոգատարությունն ու խնամքը;

2-րդ մաս

Հետազոտության նպատակը՝ բացահայտել ավագ նախադպրոցականի դպրոցական ուսումնառությանը տիրապետելու հոգեբանա-մանկավարժական պայմանները նպատակից բխող խնդիրներն են՝

1. Ուսումնասիրել և վերլուծել թեմայի շուրջ եղած մանկավարժական գրականությունը:

2. Ներկայացնել ավագ նախադպրոցականի հոգեբանական և մտավոր պատրաստվածությունը:

3. Մշակել մանկավարժական պայմանների համակարգ ավագ նախադպրոցականի դպրոցի հոգեբանորեն, սոցիալական և մտավոր նախապատրաստելու նպատակով:

4. Վերլուծել հետազոտության արդյունքները:

Հետազոտությունը իրականացրել եմ Կենտրոն վարչական շրջանի թիվ 14 մանկապարտեզի ավագ խմբում: Հատկապես երորդ եռամսյակի վերջում անցկացրել եմ պարապմունքներ.

«Դպրոց եմ գնալու» թեմայով, որի նպատակը եղել է ընդհանրացնել երեխաների՝ նախադպրոցական տարիքում կուտակած գիտելիքները, զարգացնել ակտիվությունը, տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, կապակցված խոսքը և այլն:

Առաջացնել դրական վերաբերմունքը, դպրոց գնալու ցանկություն: Կազմակերպվել է սյուժետադերային խաղ՝ «Դպրոց-դպրոց» առաջացնելով հետաքրքրություն դպրոցի նկատմամբ կատարվել է մանկապարտեզ-ընտանիք համագործակցությունը: Կատարվել են համագործակցություն հետևյալ ուղղությունները:

1. Շաբաթական լրատուներ. տեղեկություններ են տրվել այն գործողությունների մասին, որոնց մեջ ներգրավված են եղել երեխաները:

2. Ծնողական ժազովներ. քննարկել են կրթության կամ երեխայի զարգացման փուլերին առնչվող մտահոգությունների մասին հարցերը:

3. Հանդիպումներ օրվա երկրորդ կեսին ներկայացվել են այն գործողությունները, որոնք իրականացվել են երեխաների հետ և կարող են ամրապնդվել տանը:

4. Ստեղծվել է համացանցով հարթակ, որտեղ ներառվել են խմբի ծնողները և դաստիարակը և պարբերաբար այնտեղ տեղադրվել են ծնողներին հետաքրքրող նյութեր, թեմաներ, պարապմունքներ:

5. Կազմակերպվել են բաց դռների օրեր:

Իրականացվել է նաև մանկապարտեզ-դպրոց համագործակցություն:

Ամառվա ամիսներին կազմակերպվել է ավագ խմբի սաների այց դպրոց: Դպրոցում երեպաները ծանոթացել են դասվարների հետ: Կազմակերպել են տարբեր ուսուցողական, մրցակցային խաղեր:

Երեխաները զբաղվել են նկարչությամբ, թղթից պատրաստել տարբեր աշխատանքներ, շրջել դպրոցի դասարաններով, բակով, այգով: Ծանոթացել դպրոցի անվան և այլն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իմ աշխատանքի ընթաղքում տեսական նյութերի ուսումնասիրություններից և գործնական փորձարկումից հետո եկել եմ հետևյալ եզրակացությա, «Դպրոց եմ գնալու» թեմայով պարապմունքներով, զրույցները, խաղերը նպաստում են ավագ նախադպրոցականին դպրոցի ուսումնառությունը նախապատրաստվելուն:

Մանկապարտեզ- ընտանիք-դպրոց հետևողական, հատուկ, երկկողմանի հաղորդակցության շնորհիվ շահում է երեխան և ավելի սահուն անցնում էկատարում և նախապատրաստվում դպրոցական ուսումնառությունը: Այդ համագործակվցության արդյունքում ձևավորվում և ավելի է ընդգծում երեխայի սոցիալական, մտավոր, հոգեբանական հասունացումը, որն էլ երաշխքն է հիմնարար որակների ձևավորմանը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ Օրենք, 2020թ.

2. Նախադպրոցական կրթության պետականկրթական չափորոշիչ Երևան, 2021թ.

3. Ասատրյան Լ.,- էկոլոգիական այբբենարան, Երևան - 2006թ.

4. Ասատրյան Լ., Սարգսյան Փ. - Նախադպրոցականև կրտսեր դպրոցական տարիքի էկոլոգիականկրթությունը և դաստիարակությունը, Երևան-2002թ.

5. Աստվածատրյան Մ. և ուրիշներ, Բազմաբնույթմտածողության տեսության կիրառումը ուսուցմանվաղ շրջանում, Երևան, 2001 թ 6. Ավետիսյան Ժ. Կերպարվեստ 5-6 տարեկաններ Երևան 2020թ.

19


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ