Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացումը ավագ խմբում

Նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացումը ավագ խմբում
864

ԽԱբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարան հիմնադրամ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացումը ավագ խմբում

Կատարող՝ 114 մսուր-մանկապարտեզի դաստիարակ Լուսինե Մնացականյան

ԵՐԵՎԱՆ- 2023

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ——————————————————————— 3

ԳԼՈՒԽ 1

    1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ _______________ 6
    2. ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ____________________________________________________________ 12

ԳԼՈՒԽ 2

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ __________________________________________ 15

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ______________________________________ 18

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ______________________ 19

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Երեխաների խոսքի զարգացումը կապված է երեխաների անհատական առանձնահատկություններից, տարբեր է նաև նրանց խոսքի զարգացման ընթացքը: Երեխաների մի մասը ուշ է խոսում, ոմանք հասկանում են շրջապատի խոսքը, բայց չեն արտահայտվում: Երեխայի խոսքը ամենից առաջ զարգանում է շրջապատի հետ հաղորդակցման ընթացքում: Ուստի կարևոր է շրջապատող մարդկանց գրագետ, ճիշտ խոսքը, երեխայի խոսքի ձևավորման ղեկավարումն ու վերահսկումը:

Երեխայի բանավոր խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է: Դրա համար պետք է երեխայի համար ստեղծել բնական հաղորդակցության ձևեր: Երեխայի ցանկացած գործունեության ժամանակ պետք է քաջալերել երեխայի արտահայտվելու ցանկությունը, հնարավորություն տալ երեխային ազատ, անկաշկանդ խոսելու, քանի որ, որքան մեծ է երեխայի արտահայտվելու, խոսելու ցանկությունը, այնքան մեծ է նրա խոսքի հղկված լինելը:

Խոսքի զարգացման գործընթացում առանձնապես շեշտադրված է երեխաների հաղորդակցման լիիրավություննը, շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու ունակությունը, հնչյունային մշակույթի զարգացումը ինչի կարիքն առանձնապես շատ ունեն ժամանակակից երեխաները:

Խոսքը` որպես հաղորդակցման միջոց, զարգացման, շրջապատող աշխարհի մասին երեխաների պատկերացումների ընդլայնման, բառապաշարի հարստացման համար պետք է ստեղծել երեխայի համար զարգացնող միջավայր, խրախուսել երեխայի հաղորդակցման փորձերը, ընդգրկել երեխային զրույցի, երկխոսության մեջ:

Խոսքի զարգացումը նախադպրոցական հաստատություններում կապված է բոլոր բաղադրիչների հետ, այսինքն՝ ցանկացած իրավիճակում գերակա խնդիրը երեխայի բանավոր խոսքի զարգացումն է, իսկ գրավոր խոսքը մանկապարտեզում երեխաները արտահայտում են միայն նկարչության միջոցով:

Հետազոտության արդիականությունը՝ երեխայի խոսքի զարգացումը նախադպրոցական մանկավարժության կարևորագույն խնդիրներից մեկն է: Խոսքի շնորհիվ է տեղի ունենում նախադպրոցականի հոգեկան զարգացումը, սոցիալականցումը, ձևավորվում է նրա ներաշխարհը: Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման խնդիրներից առանձնահատուկ կարևորվում են կապակցված խոսքի ձևավորումն ու զարգացումը, քանի որ կապակցված խոսքի միջոցով է իրականացվում լեզվի և խոսքի հիմնական` հաղորդակցման գործառույթը: Կապակցված խոսքը մտավոր գործունեության բարձրագույն ձևն է, այն որոշում է երեխայի խոսքային և մտավոր զարգացման մակարդակը:

Հետազոտության նպատակը՝ բացահայտել ավագ նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացման խնդիրները, հիմնավորել դրանց իրականացման մանկավարժական պայմանները։

Հետազոտության խնդիրները՝

  • Ուսումնասիրել ավագ նախադպրոցականների կապակցված խոսքի դրսևորումները, զարգացման աստիճանը, հաղորդակցման դժվարությունները:
  • Բացահայտել համատեղ գործունեության ընթացքում ավագ նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացման բովանդակությունը, որոշել ավագ նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացման չափանիշների ցուցանիշներն ու մակարդակները:
  • Մշակել պարապմունքներ՝ ուղղված ավագ նախադպրոցականի կապակցված խոսքի զարգացմանը:
  • Մշակել և փորձարարաությամբ ստուգել համատեղ գործունեության ընթացքում կապակցված խոսքի զարգացման մանկավարժական պայմանների արդյունավետությունը:

Ուսումնասիրվող նյութը ցույց է տալիս, որ երեխայի երկար ժամանակ մակապարտեզում գտնվելը բարենպաստ պայմաններ է ստեղծում նրա խոսքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Խոսքը երևան է գալիս մարդու՝ այլ մարդկանց հետ հղորդակցվելու պահանջմունքից: Այդ պատճառով երեխայի ներառումը սոցիալական միջավայրի մեջ և նրա սոցիալական կապերի պլանավորված ընկալումը համարվում են նրա խոսքի զարգացման հիմնական պայմաններից մեկը, երեխաների բանավոր խոսքի զարգացումն իրականանում է գործունեության ընթացքում, և խոսքի զարգացման շարժիչ ուժը համարվում է հաղորդակցման անհրաժեշտությունը:

Շատ կարևոր է , որ նախադպրոցական հաստատություններում երեխայի բանավոր խոսքի զարգացման ուղղությամբ աշխատանքները իրականացվեն ոչ միայն նմանակման մեթոդի հիման վրա, այլ նաև բառի իմացության ստեղծագործական կազմակերպման վրա:

Նախադպրոցական հաստատություններում խոսքի զարգացման լավագույն մեթոդ է խաղը: Հենց խաղի ժամանակ է երեխան սովորում ընդհանրացնել առարկաներն ու գործողությունները, օգտագործում բառի ընդհանրացված նշանակությունը: Խաղի մեջ ներգրավվելը երեխայի համար պայման է ստեղծում մտավոր գործունեության զարգացմանը:

Աշխատությունը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, հիմնական գլուխներից, հետազոտական մասից, եզրակացությունից և գրականության ցանկից:

ԳԼՈՒԽ 1

    1. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանավոր խոսքը մարդու մտավոր կարողությունների կարևոր դրսևորումներից է: Բանավոր խոսքի զարգացումը տեղի է ունենում մարդու կյանքի ողջ ընթացքում և այն անընդհատ ենթարկվում է մշակման և հետևողական լինելը պարտադիր է:

Նախադպրոցական հաստատություններում բանավոր խոսքի զարգացումն հենվում է բացառապես լեզվի իրական գործառության վրա: Բանվոր խոսքին տիրապետում են խոսելու միջոցով և կարևոր խնդիր է, երբ երեխային իր խոսքի նկատմամբ ներշնչում ենք վստահություն և տալիս հնարավորություն անկաշկանդ խոսելու և արտահայտվելու: Երեխայի համար պետք է անընդհատ ապահովել շփման ու հաղորդակցման համար լիարժեք պայմաններ: Երեխան պետք ՝ է վստահի և ցանկանա խոսել, հաղորդակից դարձնել իր մտքերին, պամել իր ներսում եղած խոհերի մասին: Դա հնարավոր է ապահովել միայն համապատասխան միջավայրի, բարjացակամ վերաբերմունքի և ուշադիր, հետաքրքրասեր ունկնդրության մթնոլորտ ստեղծելու դեպքում:

Բանավոր խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը բնական հաղորդակցումն է: Հնարավոր է, և անհրաժեշտ բնական հաղորդակցության ձևերի բազմազանություն ապահովել: Երեխայի ցանկացած գործունեության ժամանակ քաջալերվում է նրա արտահայտվելու ցանկությունը, հնարավրություն տրվում ազատ անկաշկան խոսելու միջոցով ընդլայնելու խոսքային հանարավորությունները: Որքան մեծ է երեխայի արտահայտվելու և խոսելու ցանկությունը, այնքան նա փորձում է հասկանալի լինել, հետևապես, եթե ապահովվում է ակտիվ լեզվագործունեություն` դրա հետ մեկտեղ մշակվում և հղկվում է խոսքը:[1]

Կարևոր է նաև երեխայի մոտ լսելու կարողության կենտրոնացման հնարավորությունները: Մնալով այլ հնարավորության սահմաններում մշակվում է նրա դիմացինի խոսքի նկատմամբ ուշադիր և հարգալից լինելու վերաբերմունքը: Իսկ տրամաբանված խոսքի կառուցումը կազմակերպում է երեխայի լիարժեք և կապակցված խոսքը:

Բանավոր խոսքի զարգացումը չի կարող առանձնացվել մտավոր զարգացումից: Անընդհատ մտավոր գործունեություն կատարող երեխայի միտքը գնալով ավելի կազմակերպված է դառնում, հետևապես նաև խոսքն է լինում տրամաբանված և իմաստալից: Սահուն խոսքը կազմակերպված խոսքի արդյունքն է :

Նախադպրոցական տարիքի երեխաների կապակցված խոսքի մշակումը հիմնականում տեղի է ունենում երկխոսության և մենախոսության ուսուցման միջոցով: Երկխոսության ձևավորման կարևոր նախապայման է դաստիարակի և երեխաների շփումը: Եվ այդ ընացքում կազմակերպվում է խոսքի զարգացման ուղղությամբ նպատակային զրույցներ:

Նախադպրոցականի ընդհանուր զարգացման և մտավոր դաստիարակության խնդիրների համակարգում առանձնանանում է խոսքի զարգացումը: Այս տարիքում բարելավվում է հնչյունների և առոգանության տարբերումը: Ակտիվանոմ է խոսքը: Երեխաները հաջողությամբ նմանակում են կենդանինների ձայները, տարբերակում կենդանիների խոսքն ըստ առոգանությամբ: Հետաքրքրություն է առաջանում խոսքի ռիթմի նկատմամբ, և զարգանում է խոսքի քերականական կողմը: Երեխաների հետ ձեռք բերած լեզվական գիտելիքների հիման վրա իրականացվում է բառաստեղծման երևույթը: Հասակակիցների հետ հաղորդակցման ընթացքում երեխաների խոսքը կրում է իրադրային բնույթ, իսկ մեծահասակների հետ հաղորդակցվելիս արտաիրադրային:[2]

Ուստի կարևոր է երխայի ձեռք բերված գիտելիքները զարգացնել հաղորդակցման ընթացքում, որպեսզի երեխան ճիշտ առոգանությամբ, արտաբերի հնչյունները բանավոր խոսքի ընթացքում:

Երեխայի խոսքի զարգացումը սկսվում է ծննդյան առաջին օրվանից: Բոլոր երեխաների մոտ կան կենսաբանական բնածին խոսքային կարողություններ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեխա օժտված է ինքնատիպ անհատական առանձնահատկություններով:

Վաղ տարիքում երեխաները իրենց խոսքային հմտությունները և աշխարհի մասին իրենց իմացությունները զարգացնում են ծնողների և իրենց շրջապատող այլ մեծահասկաների հետ շփման նրանց կողմից ցուցաբերված օգնության շնորհիվ: Թե ՛ ընտանիքում և թե՛ մանկապարեզում երեխայի խոսքի հետ կապված խնդիրները պետք է առաջնային դարձնել:

Վաղ խոսքային զարգացումը տեղի է ունենում զարմանալի ձևով: Երեխաները ստեղծագործում են ,նրանք համարձակ են, անկեղծ և շատ հաճախ նույնիսկ ծիծաղելի, երբ նոր է զարգանում և ձևավորվում երեխայի խոսքը: Ծնողների համար ամենահետքրքիր պահը այն է, երբ երեխան դառնում է լեզվի կրող:

Բոլոր երեխաների մոտ խոսքային հմտությունները ձեռք է բերվում միևնուն ժամանակահատվածում: Մինչև վեց ամսականը մայրենի լեզվի մշտական շփումը նրանց առանձնապես ուշադիր է դարձնում հենց այդ լեզվի նկատմամբ:

Չնայած բոլոր երեխաների մոտ էլ կան խոսքային կարողություններ, յուրքանչյուր երեխա օժտված է ինքնատիպ խոսքային կարողություններով: Որոշ փոքրիկներ համեմատաբար կարող են լռակյաց լինել մինչև երկու տարեկան, նոր բառեր հորինել առարկաների դասակարգման համար:

Երեխաները վաղ տարիքում իրենց լեզվական հմտությունները և ընդհանրապես իրենց իմացությունները զարգացնում են մեծահասակների, իրենցից առավել փորձառու մեծերի կողմից ցուցաբերված օգնության միջոցով:

Երեխաների և ծնողների միջև հաղորդակցությունը սկսում է ամենավաղ մանկությունից: Ծնողները հաճախ բնազդաբար երկար զրուցում են նորածինների հետ՝ կրկնելով որոշ հարցեր, սակայն գիտակցելով, որ երեխան չի կարող իրենց հարցերին բառերով պատասխանել, սակայն երեխան հասկանում է ամեն ինչ և հաճախ պատասխանում է ձայնարկությունների, ծիծաղի և այլ դրսևորումների միջոցով:

Երեխաների հետ խոսելիս ծնողները կամ այլ մեծահասակներ կիրառում են հատուկ խոսելաձ, որը կոչվում է «ծնողական»: Նրանք խոսում են դանդաղ՝ հնչյունները ուժեղ շեշտելով: Երեխաների հետ խոսելիս մեծահասակները փոխում են իրենց ձայնի երանգը, որի արդյունքում երեխաները սովորում են ձայնի բարձր և ցածր աստիճանները:[3]

Երեխայի խոսքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները նախադպրոցական հաստատություններում իրականացվում է լեզվի հնչյունների համակարգի, բառապաշարի ձևավորման, քերականական կառուցվածքի յուրացման միջոցով, ինպես նաև գեղարվեստական գրականության ընթերցումների շնորհիվ երեխայի գիտակցությանն է հասնում այն գաղափարը, որ առարկաները և երևույթները արտահատվում են բառերի միջոցով և ունեն որոշակի նշանակություն: Իսկ արդեն մտքի առավել ճիշտ արտահայտման համար հարակավոր է ընտրել իմաստով համապատասխան բառեր: Այս ամենը երկարատև աշխատանք է պահանջում և՛ ծնողները, և՛ նախադպրոցական հաստատության մանկավարժները պետք է ջանք ու եռանդ չխնայեն երեխայի խոսքի զարգացաման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Խոսքի ուսուցումը անհատի ձևավորման, ազգային մշակույթի հիմնական տարրերից է, սերտորեն շաղկապված մտավոր, բարոյական, գեղագիտական դաստիարակության հետ:[4] Պետք է նախ երեխային սովորեցնել խոսքի հնչյունների կուլտուրան, հասնել բառերի և հնչյունների մաքուր արտաբերմանը, ընդարձակել երեխայի բառապաշարը, սովորեցնել խոսքը կառուցել քերականորեն ճիշտ, պատասխանել և՛ կարճ, և՛ ծավալուն նախադասություններով և ամենակարևորը զարգացնել կապակցված ինքնուրույն խոսք: Այսինքն՝ նախադպրոցականի խոսքի զարգացման նպատակն է հասնել նրան, որ երեխայի խոսքը լինի հասկանալի, արտահայտիչ, հստակ, գրագետ:

Խոսքի զարգացման լավագույն մեթոդ է երեխաների հետ խոսքաշաժողական վարժությունների անցկացումը, պետք է ուշադիր լինել, որ խոսքն ու շարժումը միաժամանակ ուղեկցեն իրար: Խոսքի հնչելուն համընթաց կատարվի համպատասխան շարժում: Նմանատիպ վարժությունների ժամանակ ամրապնդվում է երեխաների մկանները, բարելավվում շարժումների կոորդինացումը և այս ամենը նպաստում է ընդհանուր և նուրբ մոտորիկայի, խոքի արագ զարգացմանը:

Խոսքի զարգացման գլխավոր նպատակը երեխայի կողմից մայրենի լեզվի ստեղծագործաբար յուրացումն է: Եվ երեխայի խոսքը ամենից առաջ զարգանում է շրջապատի հետ հաղորդակցման ընթացքում, ուստի շատ կարևոր է, երբ երեխան շրջապատում լսում է ճիշտ և գրագետ խոսք: Ինչպես նաև, գրագետ խոսք ունենալու համար պետք է ստեղծել զարգացնող միջավայր, խրախուսել երեխաների հաղորդակցման փորձը, խթանելով զրույցի, երկխոսության մեջ մտնելու մղումները:

«Երեխայի խոսքի զարգացումը դիտարկվում է հասակակիցների և մեծահասակների հետ շփման համատեքստում»:

Թե՛ ծնողները թե՛ նախադպրոցական հաստատության մասնագետները կարող են խթանել երեխայի խոսքի զարգացումը՝ խրախուսելով նրան հաճախակի խոսքի բռնվել այլ երեխաների հետ: Հաճախ պետք է քաջալերել երեխային ունկնդրելու ամենատարբեր ձայներ ու պատմելու դրանց միջև եղած տարբերությունների մասին, նմանակելով այդ ձայները, տալով առարկաների անունները երեխան զարգացնում է իր խոսքը: Մեծահասկները երեխայի հետ շփվելիս պետք է խոսեն հստակ, բառերը արտահայտեն հատ- հատ, խոսեն ավելի երկար դադարներով, քանի որ արագախոսությունը կարող է շփոթեցնել երխային: Երեխաների հետ խոսելիս շատ կարևոր է նախադասությունների պարզ արտահայտելը. պետք չէ կիրառել թոթովախոս լեզուն: Եվ կարևոր է հիշել, որ ծնողները հենց իրենք են իրենց երեխայի ամենակարևոր ուսուցիչը: Ծնողն է, որ երեխայի հոգում սեր և հոգատարություն է սերմանում ուսումնառության նկատմամբ և դրանց հետ կապվածության հիմքեր գցում, որն ուղեկցում է երեխայի ողջ հետագա կյանքի ընթացքում: Ծնողի օգնությամբ երեխան կարող է ունենալ հստակ և պարզ խոսք: «Այնքա՜ն ծանոթ և այնքա՜ն անծանոթ մեր երեխան», ձեռնարկ ծնողների համար գրքում նշվում է. «Ծնողները իրենց երեխաների լեզվի առաջին, ուրեմն նաև շատ կարևոր ուսուցիչներն են, որոնք ուղղորդում և զարգացնում են երեխայի խոսքը»[3]:

Շատերը թյուրիմացաբար կարծում են, որ երեխայի խոսքը զարագնում է այն ժամանակ , երբ երեխան հաճախում է դպրոց: Սակայն իրականում երեխայի խոսքային ճիշտ դրսևորումները զարգանում են նախադպրոցական տարիքից:

Նախադպրոցական հաստատության կարևորագույն զարգացման խնդիրներից է երեխայի կապակցված խոսքի զարգացումը, բառապաշարի հարստացումը, հչյունային կուլտուրայի դաստիարակումը, քերականորեն ճիշտ խոսքի ձևավորումը, ինչպես նաև երեխաների գեղարվետսական գրականության հետ ծանոթացումը:

Եվ այսպիսով, երեխայի խոսքի զարգացման համար կարևոր է նրա կյանքի ճիշտ կազմակերպումը: Դա տարիքային և անհատական առանձնահատկությունների հաշվառումն է, երեխայի կյանքի ռեժիմի պահպանումը, խաղի և պարապմունքների բովանդակությունն ու բնույթը, երեխաների կողմից անգործունյա, սպասողական վիճակի ու շտապողականության բացառումը և երեխաների ներգրավումը համատեղ աշխատանքի մեջ: Եվ հաճախ հենց երեխայի ներկայությամբ պետք է դիտարկումներ կատարել նրա խոսքը ճիշտ և հստակ արտահայտելու նպատակով:

Իտալացի մանկագիր Ջանի Ռոդարին իր «Ստեղծագործական երեևակայության քերականությունը» գրքում նշել է. «Եթե ֆանտազիային այնպիսին տիրապետեինք, ինչպես տրամաբանությանը, հորինելու արվեստը կբացահայտվեր»,:[4] Շատ կարևոր է երեխային սովորեցնել հորինել պատմություններ, շեշտադրելով երեխայի երեևակայության զարգացման վրա, որին զուգահեռ զարգանում է երեխայի բանավոր խոսքը (հեքիաթների հորինում): Գրքի ողջ հիմքը խոսքի զարգացմանը նպաստող մեթոդներ են, հեղինակը սովորեցնում է երեխայի հետ միասին հորնել պատմություններ: Գրքում առաջարկվում է խաղալ բառերի հետ, օրինակ՝ երեխային տալ բառ և առաջարկել նրան «խաղալ» բառի հետ: Բառի կազմի մեջ մտնող հնչյուններով կազմել նոր բառեր, ապա այդ բառերով կազմել բառակապակցություններ կամ ավելի մեծ տարիքում նախադասություններ: Այս և նմանատիպ շատ հետաքրքիր մեթոդների շնորհիվ Ջանի Ռոդարին առաջարկում է երեխայի սխալը դարձնել զվարճալի պատումների աղբյուր և անկաշկանդ միջավայրում զարգացնել երեխայի խոսքը:

1.2 ԵՐԵԽԱՅԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Լեզուն նախ և առաջ հաղորդակցման միջոց է։ Շատ կարևոր է որ նախադպրոցական երեխայի մայրենի լեզվի ուսուցման և խոսքի զարգացման հիմնական նպատակը լինի շրջապատի հետ խոսքային հաղորդակցության ունակությունների ձևավորումն ու բանավոր խոսքի զարգացումը։
Խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են
1.ճիշտ արտահայտվելու կարողությունը,
2.բանավոր խոսքի հարուստ բովանդակությունը:

Լեզվի հիմնական միավորներն են հնչյունը, վանկը, բառը, բառակապակցություն, նախադասություն, տեքստը։

Երեխայի խոսքի զարգացման խնդիրներն են`

1. խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակում,
2. բառապաշարի զարգացում,
3. խոսքի քերականական կողմի, այսինքն՝ քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը,
4. կապակցված խոսքի զարգացում (մենախոսություն և երխոսություն),
5. խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում,
6. գեղարվեստական գրականության հետ ծանոթացում:

Խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը
Այս խնդիրը կապված է հնչյունների յուրացման և արտաբերման հետ:

Այն նախաձեռնում է`
. խոսքային լսողության զարգացում,
. ճիշտ հնչարտաբերում,
խոսքի արտահայտչական միջոցների տիրապետում, (ուժգնություն, առոգանություն, հնչերանգ, տեմպ):

Նախադպրոցական տարիքը համարվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը խոսքի հնչյունային կուլտուրայի զարգացման համար:

Բառապաշարի զարգացում

Բառը խոսքի զարգացման ամենակարևոր միավորն է։Բառապաշարի տիրապետումը երեխայի խոսքի զարգացման հիմքն է: Բառերն արտահայտում են խոսքի բովանդակությունը։ Ցույց են տալիս առարկաներ, երևույթներ, նրանց միջև գոյություն ունեցող կապեր, գործողություններ, առարկաների որակներ, հատկանիշներ: Սովորելով բառերը՝ երեխան, իրականացնում է շրջապատի հետ հաղորդակցման խնդիրներ: Երեխայի բառապաշարի զարգացման մեջ կարևոր են բառի նշանակության յուրացումը, նրա տեղին օգտագործումը տարբեր իրադրություններում և հաղորդակցման մեջ:

Քերականական կառուցվածքի ձևավորումը

Առանց քերականության անհնար է խոսքային ճիշտ հաղորդակցում: Սա երեխայի համար փոքր֊ինչ բարդ է ընկալելը, ուստի նա լեզվի քերականական կողմը սովորում է գործնականում՝ մեծահասակի խոսքի ընդօրինակման և լեզվական ընդհանրացումների շնորհիվ:

Կապակցված խոսքի զարգացում

Այն իր մեջ ներառում է երկխոսության և մենախոսության կարողությունների զարգացում: Կապակցված խոսքը սկսում է ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան հաղորդակցվելու կարիք է ունենում։ Կապակցված խոսքի ձևավորումը սկսվում է երկխոսության կարողությունների զարգացումից։ Երկխոսության մեջ մտնելը նախադպրոցականի շփման հիմնական ձևն է:

Երկխոսության մեջ մտնելով երեխան սովորում է
. լսել և ճիշտ հասկանալ դիմացինի արտահայտած միտքը,
. ձևակերպել իր սեփական միտքը,
. լսել սեփական խոսքը,
հարցեր տալ և պատասխանել՝ օգտվելով լեզվական տարբեր միջոցներից:

Մենախոսության զարգացումը նախատեսում է տեքստը հասկանալու, վերապաատմելու և այն ինքնուրույն կառուցելու կարողություն:

Խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում
Սա երեխային նախապատրաստում է լեզվի յուրացման գրաճանաչության փուլին։ Դաստիարակը զարգացնում է երեխայի բանավոր խոսքը, աշխատանք տանում բառերի հնչյունական վերլուծության ուղղությամբ, գիտակցաբար վերլուծում է բառը, վանկը, նախադասությունը:

Ծանոթացում գեղարվեստական խոսքի հետ

Խոսքի զարգացման խնդիրների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի նաև գեղարվեստական խոսքի հետ երեխայի ծանոթացումը: Այն կարևոր նշանակություն ունի երեխայի անձի ձևավորման համար որպես երեխայի խոսքի հարստացման սկզբնաղբյուր:

Գեղարվեստական գրականությունը հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերային խոսքը, գեղագիտական ճաշակը և նպաստում բարոյական հասկացությունների ձևավորմանը:

ԳԼՈՒԽ 2

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՄԱՍ

Նախադպրոցական տարիքը խոսքի զարգացման առավել արագընթաց զարգացման փուլ է: Ժամ առ ժամ հարստանում և ակտիվանում է երեխայի բառապաշարը, հստակեցվում երեխայի բառերի արտասանությունը, զարգանում խոսքալսողական ընկալունակությունը: Սակայն անկայուն է երեխայի ձայնային ապարատը: Որոշ երեխաներ խոսում են շատ բարձր, իսկ որոշները ցածր:

Ինչպես արդեն նշել են երեխայի համար պետք է ստեղծել զարգացնող միջավայր, խրախուսեկ հաղորդակցման փորձերը, խթանելով զրույցի, երկխոսության մեջ մտելու մղումները:

Նշված միջոցները իրականացրել ենք գործնական պարապմունքների ժամանակ, պարապմունքները հագեցած են եղել դիդակտիկ նյութերով, տվյալ թեմային համապատասխան պատկերավոր նկարներով:

Աշխատանքը իրականացվել է 5-6 տարեկան երեխաների հետ հետևյալ թեմայով՝

Հեքիաթի մոդելավորում «Պույ-պույ մկնիկը»

Մկնիկ Ծառ

Կոկոս

Նպատակը՝ երեխաներին սովորեցնել երկրաչափական պատկերների միջոցով մոդելավորել հեքիաթը։

Խնդիրները՝ զարգացնել կապակցված ինքնուրույն խոսքը, երկխոսելու և մենախոսելու կարողությունը։

Վերջնարդյունքներ՝ սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ, մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր, ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը։

Կապը չափորոշչի հետ՝ ԽՀ ա, բ, Ի գ, դ։

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթերից կտրատված երկրաչափական պատկերներ, Պույ-պույ մկնիկի նկարը, հեքիաթի ձայնագրությունը։

Քայլերը՝ սաների մոտ հետաքրքրություն առաջացնելու համար, ցույց տալ մի ծրար և ասել, որ մեզ մեկը հյուր է եկել։ Առաջարկել գուշակել թե ո՞վ է մեր հերոսը։ Ցույց տալ մկնիկի նկարը ասել, որ նա Պույ-պույն է, ապա առաջարկել լսել հեքիաթի ձայնագրությունը։ Ձայնագրությունը լսելուց հետո վերլուծել հեքիաթը հարցերի միջոցով, ապա գրատախտակին ցուցադրել երկրաչափական պատկերները և անվանել դրանք հեքիաթի հերոսների անուններով։ Հեքիաթը մոդելավորել, ապա ևս մեկ անգամ կրկնել մոդելավորումը։ Պարապմունքը ամփոփել «Բութ մատիկը» գնահատման մեթոդով։

Ստորև կներկայացնեմ նախապատրաստական աշխատանքները երեխաների կողմից և հատված պարապմունքից։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատության թեման անսպառ ուսումնասիրության և վերլուծության երկարատև աշխատքն է պահանջում: Սակայն մի բան հստակ է, եթե մենք նպատակ ենք դնում զարգացնել երեխայի խոսքը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշակի կոնկրետ գոտում նա ունի իր հետաքրքրությունները, առանձնահատկությունները: Դաստիարակի և երեխայի շփման մակարդակը, երեխայի վիճակն իմանալը այդ պահին խիստ կարևոր է: Դաստիարակը պետք է երեխաների շփման համար ստեղծի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք մեծանան նախաձեռնող, մտածող, ստեղծագործող և ինքնուրույն:

Երեխաների բանավոր խոսքի զարգացման համար մանկապարտեզներում պետք է ստեղծվի հաղորակցության հատուկ իրավիճակ, որտեղ դաստիարակը պետք է հատուկ խնդիրներ առաջադրի, իսկ երեխան ազատ և անկաշկանդ մասնակցություն ցուցաբերի այս իրավիճակներում, որի ընթացքում զարգանում է բառապաշարը, մտքի արտահայտման եղանակները, մի խոսքով ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որտեղ զարգանում է երեխայի խոսքը:

Երեխայի բանավոր խոսքի զարգացումը դիտարկվում է հասակակիցների և մեծահասակների հետ շփման համատեքստում: Եվ որքան շատ լինի շփումը հասակակիցների և մեծահասկների հետ, այնքան երեխան սովորելու և վերցնելու նյութ կունենա: Սակայն պետք է հիշել երեխայի խոսքը պետք է կառուցված լինի ճիշտ, իսկ ճիշտ և գրագետ խոսք երեխաները լսում և սովորում են մեծերից, քանի որ խոսքն ամենից առաջ զարգանում է շրջապատի հետ հաղորդակցման ընթացքում: Ուստի կարևոր է շրջապատող մարդկանց գրագետ, ճիշտ խոսքը:

Նախքան երխաների հետ զրույցի և երկխոսության մեջ մտնելը դաստիարակը պետք է երեխաների մեջ ձևավորի լսելու կարողություն, քանի որ սա զարգացվածության չափանիշ է. հնարավոր է երեխան ունենա շատ լավ խոսք, սակայն լսելու կարողությունը բացակայի նրա մոտ:

Ոստի մենք ՝ մանկավարժներս պարտավոր ենք երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նրանց խոսքը զարգանա ճիշտ և գրագետ և ցանկացած պահի ուղղորդենք նրանց սիրել և պահպանել մայրենի լեզուն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. «Խոսքի զարգացման պարապմունքները մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբում» մեթոդական ձեռնարկ, Երևան 2014թ.:
  2. «Մայրենի լեզվի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան 2011թ.:
  3. Ասյա Հովհաննիսյան «Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը» մեթոդական ուղեցույց, Երևան 2008թ.:
  4. Արևիկ Խուգեյան - «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության, Երևան 2016թ․։
  5. Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն» (Պատմություններ հորինելու արվեսի մասին) Երևան,Էդիթ Պրինտ, 2011թ.:


Պատկերասրահ


Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ