«Ճանաչենք մեր տունը» խմբակի ծրագիր: Ներկայացված ծրագիրը նախատեսվում է տարրական դասարանի աշակերտների համար։ Աշխարհագրությունն արդիական, շատ պրակտիկ բնական և հասարակական երևույթներն ուսումնասիրող գիտություն է։ Այդ առարկայի նկատմամբ հետաքրքրություն ու սեր առաջացնելու համար «Ճանաչենք մեր տունը» խմբակը շատ մեծ դերակատարություն կունենա։ Ծրագրում ընդգրկված են գործնական աշխատանքներ, որոնք իրականացվելու են դպրոցում։ Դրանք կօգնեն երեխաներին ճիշտ մեկնաբանել տեսածը և լսածը, կզարգացնեն ինքնուրույն չափումներ և հաշվարկներ կատարելու ունակությունը։
Խմբակի ղեկավար՝ Ծաղիկ Քոչոյան
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ