«Աստղագիտություն» խմբակի ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքերի և ֆիզմաթ թեքումով մասնագիտացված դպրոցների համար, որտեղ աշակերտների կրթական պահանջները աստղագիտության նկատմամբ բարձր են, մասնավորապես, աստղագիտության միջազգային/հանրապետական առարկայական օլիմպիադաներում պահանջվում են հատուկ հմտությունների և գիտելիքների համախումբ։ Ծրագիրը կազմված է ֆիզմաթ դպրոցում գործող և բազմաթիվ միջազգային օլիմպիադաներում մրցանակային հաջողություններ ապահոված ծրագրի հիման վրա։ Խմբակում նոր նյութի մատուցումը ենթադրում է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների պետական ծրագրում ներառված վերջնարդյուքներին տիրապետող աշակերտների մասնակցություն։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ