«ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» խմբակի ծրագիր: Արտադասարանական խմբակի միջոցով հնարավորություն ստեղծել սովորողներին առավել խորն ուսումնասիրելու անգլիական մշակույթն ու գրականությունը, ինչպես նաև առօրյա կյանքին առնչվող թեմաները։ Գրադարանային ընթերցումները, հանդիպումները, քննարկումներն ու նամակագրությունները նպաստելու են աշխարհայացքի ձևավորմանն ու վերաբերմունք–դիրքորոշումների փաստարկման կարողության զարգացմանը։ Ձևավորելով անհրաժեշտ կարողունակությունները, սովորողները հետագայում կկարողանան մասնագիտական կողմնորոշում ունենալ միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն բաժիններն ընտրելիս։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ