Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Գրական ունկնդրումը առաջին դասարանում

Գրական ունկնդրումը առաջին դասարանում
64

Գրական ունկնդրումը երեխային հնարավորություն է ընձեռում հարստացնել ճանաչողական գործունեության հիմնական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները: Ուսուցիչը կարդում է գրական ստեղծագործություններ, իսկ աշակերտը, հասկանալով ընթերցանությունը, ակտիվացնում է մտածական գործընթացները, ինչը կարևոր նախապայման դառնում երեխաների արդյունավետ ուսուցման և ուսումնառության համար:
Գրականությունն այսօր և՛ որպես հասարակության հոգեբարոյական կյանքի գոյության փաստ, և՛ որպես դպրոցական առարկա այն բարոյական հիմքն ու մաքուր ակունքն է, որը սնում է մարդկանց հոգևոր աշխարհը: Բարոյական համոզմունքները բուռն կերպով են ձևավորվում մանկական տարիքում: Սա նշանակում է, որ հատկապես դպրոցում պետք է արթնացնել, իսկ հետո նաև ձևավորել ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունն ու սերը, զարգացնել գեղեցիկի, գրական խոսքի խորության ընկալման կարողությունը և դրա բարոյական ներգործության ուժը:
Գրական ունկնդրման ժամերին սովորողների բարոյական դաստիարակության խնդիրների լուծման գլխավոր պայմանը սովորողների` գրական ստեղծագործությունը խորությամբ հասկանալու, վերլուծելու կարողությունն է: Մայրենի լեզվի դասերին աշակերտները ուսուցչի ղեկավարությամբ կարդում են գրական
4
ստեղծագործություններ: Ստեղծագործական գեղագիտական և բարոյական արժեքներն ընկալելու համար անհրաժեշտ է, որ.
 խորհեն ընթերցածի շուրջ,
 ապրոմակցեն հերոսներին,
 գնահատեն նրանց արարքները,
 իմաստավորեն նրանց խնդիրները,
 համեմատեն իրենց կյանքը գրական կերպարների կյանքի հետ,
 ձգտեն կատարել իրենց ընկալած բարոյական նորմերին համապատասխան արարքներ:
Ընթերցելով և վերլուծելով ստեղծագործությունները` երեխան պետք է խորհրդածի ճշմարիտի և սխալի, բարու և չարի, սիրո և ատելության, մարդու հնարավորությունների և աշխարհում նրա տեղի մասին: Կյանքում նշված խնդիրների լուծմանը էապես կնպաստի գրական ստեղծագործությունների ինքնուրույն ընթերցանությունը, իսկ ուսուցիչը ուղղորդողի դեր կկատարի այդ գործըթնացքում:
Այսպես` դիտարկենք գրական ունկնդրման դերը առաջին դասարանում:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ