«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄԵՐ ԽՈՍՔԸ » խմբակի ծրագիր: Ուսումնառելու համար հայոց լեզվից առանձնացվել են որոշակի թեմաներ, որոնք համապատասխանում են տարիքային տվյալ խմբի հետաքրքրություններին, առանձնահատկություններին և պահանջներին: Միայն դասագրքերի առաջադրանքներով անհնարին է գիտելիքը վերածել կարողության, առավելապես` հմտության: Ուստի անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ ուսումնական նյութեր, որոնք լինելու են հետաքրքրաշարժ, նպաստելու են սովորողների լեզվամտածողության և քննադատական մտածողության զարգացմանը: Խմբակում նախատեսվում է վերլուծական շարադրության, էսսեի, գիտական աշխատանքի, վերառարկայական հմտությունների ամրապնդում և զարգացում։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ