Հր. «Զանգակ», 2013թ., Գիրքը ներկայացնում է սփյուռքահայ մանկապատանեկան գրականության պատմության համառոտ ուրվագիծը և այն գրողներին, ովքեր ստեղծագործել են նաև մանուկների ու պատանիների համար, և կամ որոնց առանձին ստեղծագործություններ «սեփականացվել» են մանկանց սերունդների կողմից և բնականորեն ներառվել նրանց ընթերցանության շրջանակներում: Այս առումով սույն գիրքը առաջին փորձն է մեր գրականագիտության ոլորտում և ամբողջացնում է հեղինակի՝ հայ մանկապատանեկան գրականության տեսությանն ու պատմությանը նվիրված ուսումնասիրությունների շարքը՝ «Ոսկեդարից մինչև… 21–րդ» երկհատորյակի հետ միասին: Այն կարող է նաև որպես օժանդակ ձեռնարկ ծառայել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի դպրոցների ուսուցիչների և սաների համար:
Ժողովածուն կազմված է երկու բաժնից՝ սփյուռքահայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու գրողներին նվիրված ուրվագծային ակնարկից և մանուկներին ու պատանիներին հասցեագրված կամ մանկապատանեկան ընթերցանության շրջանակ ներառված ստեղծագործությունները ներկայացնող հավելվածից:
Սույն գրքին համալրում է Լյուդվիգ Կարապետյանի «Արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագիծ» գիրք-քրետոմատիան:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ