Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Մայրենի 4, մասն 1

3874

Հր. «Էդիտ Պրինտ», 2019թ., ՀՀ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանի դասագիրք է: Նախատեսված է առաջին կիսամյակի համար: Հանդիսանում է Լ.Տեր-Գրիգորյանի և Ա.Քյուրքչյանի հեղինակած «Մայրենի 3» դասագրքի շարունակություն: Կարող է օգտագործվել աշխատանքային տետրի, «Ընթերցանության նյութեր 4» գրքերի հետ զուգահեռ: Ուսուցչին օգնության համար կա «Մայրենի 4. մեթոդական ուղեցույց» Տետրը պարունակում է լեզվական և տրամաբանական բազմազան առաջադրանքներ: Ընթերցանության նյութերի գրքում զետեղված են ինքնուրույն ընթերցանության ՀՀ ծրագրով նախատեսված նյութեր: Ընթերցանության գիրքը կծանոթացնի ազգային և համամարդկային մշակութային ժառանգությանը, երաժշտության, կերպարվեստի, քանդակագործության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի, խոսքարվեստի վարպետներին:

Ուղեցույցում ներառված են 4-րդ դասարանում մայրենիի ուսուցման ՀՀ ծրագրային պահանջները, դասագրքի և դասանյութի կառուցվածքները, ուսումնական նյութի կողմնորոշիչ ժամաբաշխումը, դասի պլանի մի քանի նմուշներ և այլն, որոնք կնպաստեն մայրենին խորությամբ ուսուցանելուն:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ