Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

«Ժամանցային խաղ՝ սովորական կոտորակներով և խառը թվերով», ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ

807

Միջնաժամկետ, ներառարկայական նախագծային ուսումնառության արդյունքում ստեղծվել է ժամանցային խաղ՝ օգտագործելով սովորական կոտորակների և խառը թվերի հետ թվաբանական գործողությունները:

5-րդ դասարանի աշակերտների կողմից ներկայացվել են բարդ լաբիրինթոսներ, որտեղ ելքի ճիշտ ճանապարհը գտնելու համար անհրաժեշտ է կատարել թվաբանական գործողություններ սովորական կոտորակների և խառը թվերի հետ։

Աշակերտների խմբի կողմից ներկայացվել են ստեղծագործ մտքեր, թե հետագայում ինչպե°ս կարող են նմանատիպ լաբիրինթոսներ ներդնել իրական կյանքում` նպաստելով հարազատ քաղաքի զարգացմանը, ստեղծելով ինտելեկտուալ խաղերի կենտրոններ:

Աշակերտներն ուսումնասիրել և հանրային ներկայացրել են, թե ինչպիսի՞ լաբիրինթոսներ են հայտնի, որոնք նախկինում հանդիսացել են անվտանգային համակարգ ստեղծելու գործիքներից մեկը: Յուրաքանչյուր թիմ նկարագրել է նախկինում հայտնի որևէ կառույցի և ստեղծման հիմքերի նախապատմությունը: Ներկայացրել են, թե ժամանակակից աշխարհում որտե՞ղ ենք հանդիպում նման կառույցների կամ պատկերների, որոնց նախագծման հիմքը հանդիսացել է հենց լաբիրինթոսը: Խմբային աշխատանքի միջոցով նախագծել և կառուցել են լաբիրինթոսներ՝ օգտագործելով սովորական կոտորակների ու խառը թվերի հետ թվաբանական գործողությունները: Այնուհետև մեկնաբանել են, թե ապագայում ինչպես կարելի է կիրառել նմանատիպ խաղերը՝ օգտագործելով սովորական կոտորակների և խառը թվերի հետ գործողությունները:

Աշակերտների նախագծած ժամանցային խաղերի բնօրինակներից կազմվել է գունավոր ալբոմ, որը հետագայում կօգտագործենք որպես սովորական կոտորակների և խառը թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր հմտությունների ձևավորման, խմբային եղանակով աշխատելու և լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու միջոց:

Աշակերտների կողմից գրավոր ներկայացված նորարարական գաղափարները հավաքագրվել են նույն ալբոմի վերջնամասում, հետագայում այդ գաղափարները ավելի զարգացնելու, իսկ ապագայում որպես բիզնես-նախագծեր ներկայացնելու միտումով:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ