«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը («ՀԱՓԿ» ՊՈԱԿ) 2014 թվականից ի վեր Կառավարության կողմից ճանաչվել է ականազերծման գործողությունների ազգային մարմին։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացում, կանոնակարգում, կառավարում ու համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հակաականային գործունեությունը գործողությունների համալիր է, որը նպատակ ունի նվազեցնելու ականների և պայթյունավտանգ զինամթերքի տարածման սոցիալական, տնտեսական և բնապահպանական վտանգավոր ազդեցությունը մարդու և հասարակության կենսագոյության նկատմամբ, ականների և պայթյունավտանգ զինամթերքի ռիսկերը հասցնել այնպիսի նվազագույն մակարդակի, որը մարդուն հնարավորություն կտա ապրել անվտանգ պայմաններում:
Միջազգային և ազգային չափորոշիչների համաձայն, հակաականային գործունեությունը բաղկացած է գործողությունների հետևյալ բաղադրիչներից`
- հումանիտար ականազերծում՝ վտանգավոր տարածքների հետազոտություն, քարտեզագրում, նշագրում, ականների և պայթուցիկ զինամթերքի հայտնաբերում ու ոչնչացում
- պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ),
- աջակցություն ականներից տուժածներին (տվյալների հավաքագրում: «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի տվյալների բազայի առկայությունը
- հնարավորություն է ընձեռում հնարավոր միջազգային դոնորական աջակցությունն առավել հասցեավորված և նպատակային ուղղել ականների և չպայթած զինամթերքի պայթյուններից տուժածներին)
- ժամկետանց ռեզերվների ոչնչացում
- հակահետևակային և հակահրասայլային ականների կիրառման դեմ ուղղված քարոզչություն:
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ