ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի Կիրակնօրյա հայկական դպրոցում մայիսի 21-ին տեղի ունեցավ գրական ցերեկույթ ՝ նվիրված Պարույր Սևակին։ Ներկա էին դպրոցի տնօրեն Ա․Բաղդասարյանը, Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը, ուսուցիչները, աշակերտները, ծնողները։ Դպրոցի միջին խմբի աշակերտները ուսուցչուհի Նաիրա Թորոսյանի օգնությամբ ներկայացրին պատառիկներ Պ․Սևակի ստեղծագործություններից սիրո, հայրենիքի, մայրական թեմաներով և անդրադարձ եղավ «Անլռելի զանգակատուն» պոեմին։ |
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ