Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Մեր մասին

«Պաշարների շտեմարան» հայալեզու կայքը «Հայկական կրթական միջավայր» պորտալի ենթակայքերից մեկն է:

Էլեկտրոնային պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում տեղադրվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարներ՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար:

Կայքը շահագործում են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժնի աշխատակիցները։

Հեռախոս` ( 37410) 578 453, 578 455, 578 456

--------------------------------------------------------------

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ: ԿՏԱԿ-ի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումն ու դրա շարունակականության ապահովումն է:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ