Ptghni | Պտղնիի միջնակարգ դպրոց

Պտղնիի միջնակարգ դպրոցը գործում է 1924թվականից: Այն եղել է ծխական և գործել է եկեղեցուն կից: Հաստատությունն սկզբում եղել է քառամյա, պատերազմից հետո դարձել է ութամյան, իսկ 80-ականներից՝ միջնակարգ: Այս դպրոցի ամեն մի անկյունը մի հուշ կպատմի կրթօջախի մասին: Իսկ երբ ծանոթանաս դպրոցի տնօրեն Հասմիկ Արզումանյանի և մանկավարժական կոլեկտիվի հետ, կհասկանաս, թե ինչ արժեքների համակարգում են կրթվում ու դաստիարակվում երեխաներն այդ կրթօջախում: Դպրոցի ներկայիս շենքը վերանորոգված է, գործում է կահավորված համակարգչային կաբինետ, որտեղ աշակերտներն իրազեկվում են ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նվաճումներին: Դպրոցում գործում է աշակերտական խորհուրդ: Դպրոցն ունի կառավարման խորհուրդ, որն ամշտպես աջակցում է դպրոցին: Դպրոցի աշակերտները աակտիվորեն մասնակցում են տարածքային, մարզային օլիմպիադաներին: Շրջանավարտներից շատերը համալրում են հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունները: Դպրոցում աշխատում են բանիմաց, իրենց գործին նվիրված, հմուտ ուսուցիչներ: Կրթօջախում հաճախակի կազմակերպվում են բազմաբովանդակ միջոցառումներ, դաս-միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ: Ավանդական են դարձել առարկայական շաբաթները, էքսկուրսիաները, ակտիվ մասնակցությունները մրցույթային ստեղծագործական աշխատանքներին:

10/02/2017

Կոտայքի մարզ. Պտղնիի միջնակարգ դպրոց

Հեղինակ՝ Պտղնիի միջնակարգ դպրոց
Տեղադրող՝ Պտղնիի միջնակարգ դպրոց

Ներքին գնահատում - 2016 > Կոտայքի մարզ


Պտղնիի միջնակարգ դպրոցի 2016թ-ի ներքին գնահատման հաշվետվություն

29/10/2015

Պտղնիի միջնակարգ դպրոց. ներքին գնահատում

Հեղինակ՝ Պտղնիի միջնակարգ դպրոց
Տեղադրող՝ Պտղնիի միջնակարգ դպրոց

Ներքին գնահատում - 2015 > Կոտայքի մարզ


Ներքին գնակատում