Նազարյան Հենզել | Նազարյան Հենզել

Հոդվածը երաշխավորել է տպագրության խմբագրական խորհրդի անդամ Գ.Մելիքյանը Ուսուցման մեջ օրինակներն ավելի կարևոր են, քան կանոնները: Ի. Նյուտոն Համառոտագիր: Հոդվածը ֆիզիկայի դասավանդման ընթացքում գործնական աշխատանքների կազմակերպման և յուրացրածի համար ճիշտ գնահատական նշանակելու մասին է: Ինչպես դարձնել հետաքրքիր և բովանդակալից ուսուցման նյութը՝ կիրառելով հետաքրքրաշարժ ցուցադրումներ: Статья об организации практических работ и о правильном оценивании усвоенного материала в процессе обучения на уроках физики. Как сделать содержательным и интересным предмет обучения, используя занимательные наглядные демонстрации. Ֆիզիկայի դասավանդման արդյունավետության համար կարևոր է ոչ այնքան սովորողի մտապահած տեղեկությունը, որքան նրա տրամաբանական, վերլուծական ունակությունը: Աշակերտին անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև այդ գիտելիքները տարբեր բնագավառներում կիրառելու պրակտիկ կարողություններ և հմտություններ: Ուսման նկատմամբ հետաքրքրությունը մասամբ կարելի է լրացնել հետաքրքրաշարժ ուսումնական նյութի ճիշտ և ժամանակին օգտագործմամբ, քանի որ հետաքրքրաշարժ հարցերի դիտարկումը սրում է աշակերտների ուշադրությունը, զարգացնում հետաքրքրությունը և նպաստում դասի արդյունավետության բարձրացմանը: Դպրոցական պրակտիկայում հաճախ կիրառվում է գործնական մեթոդը (վարժություններ, գործնական աշխատանք, լաբորատոր աշխատանք, ճանաչողական խաղեր): Լաբորատոր աշխատանքը զարգացնում է տրամաբանական մտածողությունը և գործնական հմտությունը: Բարեխիղճ, սրտացավ, իսկական ուսուցիչը մտահոգվում է ոչ միայն ծրագրային նյութը խորապես ուսուցանելու, այլև աշակերտների սովորածի, յուրացրածի համար ճիշտ գնահատակն նշանակելու հարցով: Այս առումով կարևորում եմ լաբորատոր աշխատանքների կազմակերպումը և գնահատումը: Լաբորատոր աշխատանքները սովորաբար կատարվում են յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրությունից և ամփոփումից հետո: Ցավոք, ոչ բոլոր դպրոցներում կան անհրաժեշտ քանակի ու որակի սարքավորումներ, ինչը հնարավորություն չի տալիս, որ աշակերտները մի քանի խմբերով կատարեն պահանջվող փորձերը, գործնական աշխատանքները: Որպեսզի լաբորատոր աշխատանքները կազմակերպվեն արդյունավետ և ծառայեն իրենց նպատակին, որպեսզի այդ առումով սովորողի գնահատականը լինի իրական, վարվում են ներքոնշված կերպ: Թեման ուսուցանելուց և այն ամփոփելուց հետո լաբորատոր աշխատանքը չենք կատարում: Ուսումնասիրում ենք ևս երկու-երեք թեմա, դրանք ամփոփում, հետո միայն չկատարված երկու-երեք լաբորատոր աշխատանքները կատարում ենք իրար ետևից: Մինչ այդ սովորողներին նախապես պարտադիր հանձնարարում եմ համապատասխան թեմաների կրկությունը, հետո դասարանը բաժանում եմ մի քանի խմբերի(ելնելով սարքավորումների քանակից), այնուհետև յուրաքանչյուր խումբը կատարում է տարբեր լաբորատոր աշխատանքներ: Դրանից հետո հանձնարարում եմ՝ գրել հաշվետվություն: Այսինքն, յուրաքանչյուր աշակերտ ներկայացնում է ուսումնասիրած օրենքի, երևույթի, սարքավորումների կիրառումը բժշկության մեջ, կենցաղային սարքերում, գյուղատնտեսական ոլորտում, տարբեր մեխանիզմներում՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից, համացանցից: Հաջորդ ժամին խմբերը կատարում են մյուս աշխատանքները: Ավարտելուց հետո լրացուցիչ մեկ դասաժամ հատկացնում եմ ընդհանուր ամփոփմանը և սովորողների գնահատմանը: Համոզվելու եմ, որ այս դեպքերում գնահատականը լինում է հավաստի: Հաճախ ուսուցիչները աշխատանքի ավարտից հետո հավաքում են հաշվետվությունները և դրանց գնահատում: Հազիվ թե դա միշտ նպատակահարմար լինի: Նախ, լաբորատոր աշխատանքները սովորաբար խմբերով են կատարվում, լավագույն դեպքում՝ երկուսով, և նրանց հաշվետվությունները նույնն են լինում: Բացի դրանից, հաշվետությունը ոչ բոլոր դեպքերում է արտացոլում կատարված աշխատանքի որակը: Օրինակ, մարմնի զանվածի թվային արժեքը կշռման ժամանակ կարող է ճիշտ ստացվել, սակայն աշակերտը հնարավոր է՝ աշխատանքի ընթացքում պահպանած չլինի կշռման կանոնները: Երբեմն ուսուցիչները աշակերտներին առաջարկում են, բացի աշխատանքը կատարելուց, լուծել մեկ կամ երկու խնդիր, որպեսզի ընդհանուր գնահատական նշանակելը հնարավոր լինի: Դրա հետ նույնպես չի կարելի համաձայնվել: Նախ, աշակերտները, ձգտելով լավ գնահատական ստանալ, կշտապեն ավարտել աշխատանքը, և այդ դասի նպատակը, որ կանխավ դրել է ուսուցիչը, չի իրագործվի: Երկրորդ, լաբորատոր աշխատանքի պայմաններում խնդիրների լուծման ինքնուրույնությունն ապահովել հնարավոր չէ, և նշանակված գնահատականը չի համապատասխանի աշակերտների գիտելիքների իրական պատկերին: Գործնական աշխատանքների ժամանակ ես ստեղծում եմ պրոբլեմային իրավիճակ, այնուհետև առաջադրում եմ վարկածը, սովորողներն այդ ժամանակ փորձում են կանխատեսել դիտարկվող երևույթի ընթացքը, ֆիզիկական մեծությունների միջև գործող հնարավոր կապերը: Այնուհետև պլանավորում են փորձի ընթացքը: Մեծ նշանակություն ունեն աշակերտների ինքնուրույն գործնական պարապմունքները: Ի տարբերություն ընդհանուր լաբորատոր աշխատանքերի, որոնք կատարվում են ուսուցչի հսկողությամբ, գործնական պարապմունքների ընթացքում աշակերտն ավելի ինքնուրույն է: Նա կատարում է փորձը, չափումները և կազմում հաշվետվություն: Ես ցուցումներ եմ տալիս սարքերի գործադրման վերաբերյալ այնպես, որ յուրաքանչյուր աշակերտի մեջ զարգանան գործնական ճիշտ հմտություններ, խորհուրդներ եմ տալիս ստացված արդյունքները մշակելու, հաշվետվությունը կազմելու վերաբերյալ: Աշխատանքի ընթացքում ես հեշտությամբ եմ նկատում, թե որ աշակերտն է լիարժեք կատարում իր գործը, որը՝ հապճեպ, ձևականորեն: Երբեմն հանձնարարում եմ կոնկրետ խնդրի ինքնուրույն տեսական լուծում և ապա կատարված փորձի միջոցով գտած լուծման ստուգում: Այդպիսի խնդիրներ հեշտությամբ առաջադրում եմ «Մեխանիկա» բաժնից: Իսկ ինչպիսին պետք է լինեն ֆիզիկայի գործնական աշխատանքների ծավալը, բովանդակությունը, բնույթը, որպեսզի դրանք նպաստեն դրված խնդրի իրագործմանը: Գործնական աշխատանքները պետք է կազմեն լաբորատոր պարապմունքների համակարգի օրգանական մասերից մեկը: Պարզագույն սարքերով կատարվող աշխատանքների ընթացքում ձեռք բերած տարրական գործնական ունակությունները պահանջում են հետագա զարգացում և կատարելագործում: Ցածր դասարաններում այն կարելի է բավարար համարել, բայց բարձր դասարաններում պետք է ծանոթացնել տեխնիկական ավելի բարդ սարքերին ու սարքավորումներին, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայում կիրառվող հետազոտություններին ու չափումներին: Յուրաքանչյուր նոր թեմա սկսում եմ որևէ հետաքրքիր փորձի նկարագրությամբ, պատահաբար արված հայտնագործությունների (լողացող մարմինների օրենք, ռենտգենյան ճառագայթներ, ռադիոակտիվություն, ատոմի կառուցվածք, շղթայական ռեակցիաներ և այլն) մասին պատմելով: Յուրաքանչյուր մարդու մեջ կա անբացատրելի հետաքրքրություն և դրական վերաբերմունք դեպի անսովորը: Այդ պատճառով աշակերտները մեծ սիրով են լսում և սովորում օրենքները: Ցուցադրումը կատարում եմ ես՝ ընտրելով թեմայի հետ կապված պարզ, բոլորին տեսանելի, բովանդակալից և կարճատև (մի քանի րոպե) փորձեր: Ցուցադրման ընթացքում ձևակերպում եմ ճանաչողական խնդիրը: Օրինակ՝ ,«Լողացող մարմինների օրենքը,, թեման անցնելիս կատարում եմ՝ 1) ,«Ջրի մեջ վառվող մոմը,, փորձը: Ջրի մակերևույթին ուղղաձիգ դիրքով լողացող մոմի՝ ջրի մեջ գտնվող մասը արդյո՞ք կվառվի: 2) ,«Կշիռ ունի՞ արդյոք մանկական փուչիկի մեջ գտնվող օդը,,: ,«Մագնիսականություն,, թեման անցնելիս կատարում եմ ,«Արդյոք մագնի՞ս է պողպատե ձողը,, ցուցադրումը: Ձեռքի տակ ունենալով պողպատե ձող, սովորական կոճի թել և մի կտոր պղնձե հաղորդալար, որոշում ենք՝ ձողը մագնիս է, թե՝ ոչ: Տնային, արտադասարանական փորձերը պարզագույն, ինքնուրույն կատարելիք փորձեր են, որոնք սովորողները կատարում են տանը: Այդ աշխատանքների նպատակն է՝ ֆիզիկական երևույթները դիտելու, հմտությունների, ինքնուրույն ճանաչողական գործունեության ձևավորումը: Բացի դրանից, ձևավորվում է անձնային հատկություններ, մշակվում է մտավոր և ֆիզիկական աշխատանքների հատուկ մշակույթ: ,«Օպտիկա,, բաժնի ուսումնասիրման ժամանակ հանձնարարում եմ՝ ,«Գունավոր ապակիների միջով ինչպե՞ս տեսնել գունավոր բառերը,, ,«Գունավոր ստվերները,, փորձերը: ,«Մակերևույթային լարվածություն,, թեմայի ժամանակ 1) ,«Լուցկու հատիկների տարօրինակ շարժումները,, 2) Երկու գնդաձև, փակված ապակե փորձանոթներից մեկը լսված է ջրով, մյուսը՝ սպիրտով: Առանց բացելու՝ ինչպե՞ս որոշել, թե որն է պարունակում սպիրտ՝ ձեռքի տակ ունենալով միայն սեղանի լամպ: ,«Մեխանիկա,, բաժինը ուսումնասիրելիս աշակերտները սիրով են կատարում հետևյալ փորձերը: 1) ,«Սեփական առավելագույն հզորության որոշումը,, օգտագործելով քանոն և բժշկական կշեռք: Ցուցումներ – Հաշվելով սանդուղքի աստիճանների թիվը, որով հասցնում եք վազել ինչ-որ ժամանակում, չափելով յուրաքանչյուր աստիճանի բարձրությունը, գիտենալով ձեր մարմնի զանգվածը,կարելի է հաշվել հզորությունը: 2) ,«Ընկնող փուչիկի շարժման օրենքի ուսումնասիրումը,, -Օգտագործելով քանոն, փուչիկ, վայրկենաչափ, հետազոտել ընկնող փուչիկի շարժման օրենքը: Ցուցումներ – Փուչիկի շարժման օրենքը հետազոտելու համար չափել 1; 1.5; 2; 2.5 մ բարձրությունից նրա անկման ժամանակը: Կառուցել փուչիկի անկման ժամանակից կախված գրաֆիկը: Ստուգողական հարցեր - Ինչո՞վ բացատրել փուչիկի և պողպատե գնդերի անկումների էական տարբերությունը՝ 2) Ինչի՞ է հավասար ընկնող փուչիկի արագացումը: 3) ,«Ձեռքի շարժման առավելագույն արագության որոշումը,, Օգտագործելով թենիսի գնդակ, չափերիզ և վայրկենաչափ՝ որոշեցեք, ձեր ձեռքի շարժման առավելագույն արագությունը: Ցուցումներ – Ձեռքի շարժման առավելագույն արագությունը կարելի է որոշել՝ գնդակը նետելով մարզահրապարակում: Ուղղաձիգ նետման դեպքում վերելքի և անկման ժամանակները իրար հավասար են: Ուղղաձիգ նետման դեպքում գնդակի սկզբնական արագությունը, իսկ հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետելու դեպքում չափել նաև թռիչքի հասողությունը: Ստուգողական հարց – Տվյալ աշխատանքում ձեռքի շարժման առավելագույն արագությունը հաշվելիս ի՞նչ պարզեցնող ենթադրություններ ենք արել: Ընդհանրապես կատարվելիք քայլերը ուղղուրդվում են իմ կողմից: Ես հստակեցնում եմ առաջարկվող գրականության, ինտերնետային հղումների և տեղեկատվության որոնման այլ աղբյուրների ցանկը: Իմ աշակերտները կարողանում են անդրադարձ կատարել և սխալներն ու դժվարությունները մեկնաբանելու հմտություններ ձեռք բերում: Ամփոփելով վերը շարադրվածը՝ նշենք, որ գործնական աշխատանքները ուսուցման նպատակը լավագուն ձւով իրականացնելու համար եմ կիրառում, որոնց օգնությամբ աշակերտը կարող է տեսական գիտելիքները կիրառել իր պրակտիկ գործունեության տարբեր ոլորտներում:

04/09/2016

ֆիզիկա և աստղագիտություն 9, Թեմատիկ պլան

Հեղինակ՝ Հենզել Նազարյան
Տեղադրող՝ Նազարյան Հենզել

Մեթոդական նյութեր > Թեմատիկ պլանավորումներ, առարկայական ծրագրեր


Թեմատիկ պլանը կազմված է ֆիզիկա և աստղագիտություն 9 'Է.Ղազարյան և ուրիշներ' դասագրքի հիման վրա…

29/08/2016

ֆիզիկա 7, թեմատիկ պլան

Հեղինակ՝ Հենզել Նազարյան
Տեղադրող՝ Նազարյան Հենզել

Մեթոդական նյութեր > Թեմատիկ պլանավորումներ, առարկայական ծրագրեր


Թեմատիկ պլանը կազմվել է Էդուարդ Ղազարյան և ուրիշներ, դասագրքի հիման վրա նախատեսված ծրագրին համապատասղան: Շաբաթական…

06/10/2014

Բնագիտությունը և ռազմագիտությունը

Հեղինակ՝ Նազարյան Հենզել
Տեղադրող՝ Նազարյան Հենզել

Ուսումնական նյութեր > Բնագիտություն, ՆԶՊ


Ինչպիսի գործունեություն էլ մարդը ծավալի, ֆիզիկայից ստացած գիտելիքները նրան պետք են գալու ինչպես կենցաղային…

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7591

Պաշարների քանակ՝ 9782

Վերջին գրանցված այցելու՝ Սուրեն Ավետիսյան

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ Սպիտակուցներ / ՄԱՍ 1/