Dproc10 | Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց

Դպրոցը հիմնադրվել է 1906 թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ, Երևանի սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից և կոչվել է անունով: 1930 թ.-ին դպրոցն անվանակոչվել է 26 կոմիսարների անունով: Իր գոյության ընթացքում դպրոցը ս. Կաթողիկե եկեղեցուն կից տարածքից տեղափոխվել է նախ Ակադեմիայի (լեզվի ինստիտուտի նախկին շենք) 1936-1937 թթ-ին, ապա նախկին Մ.Գորկու, այժմյան՝ Լ.Շանթի անվան հ.4 դպրոցի հետ 1943-1954 թթ-ին հանգրվանել է հ.71 դպրոցի շենքում: Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է 1954 թ-ին (ճարտարապետ ՝Կորյուն Հակոբյան): Չնայած դպրոցական շենքի արտաքին ճարտարապետական գեղեցիկ, աչք շոյող տեսքին, դպրոցն ունի հիմնովին վերանորոգման հրատապ անհրաժեշտություն և ներքին մակերեսի ռացիոնալ բաշխման , ինչպես նաև նոր գույքով համալրելու խնդիր: 1991 թ-ին դպրոցը վերանվանվել է Խրիմյան Հայրիկի անունով: 1970-80 ական թվականներին ունեցել է հայագիտական թեքում: Դպրոցն աչքի է ընկել խմբակների ակտիվ գործունեությամբ. I հարկի 2 սենյակները վեր էին ածվել ինքնատիպ արհեստանոցների, որտեղ աշակերտներին սովորեցրել են ժողովրդական վարպետներ Վալերիա Հովհաննիսյանը, Ալբերտ Խաչատրյանը, գորգագործություն, կարպետագործություն, փայտի և քարի գեղազարդում: Դպրոցն աշխատում է հնգօրյա միահերթ աշխատանքային ռեժիմով,ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը: Դպրոցում գործում են կարատեի (վճարովի), թատերական (անվճար) խմբակներ, վճարովի երկարօրյա խումբ: Դպրոցն ունի մարզադահլիճ, առկա է մարզագույք, որն ունի համալրման կարիք և սպորտային հրապարակ, որը վաղուց ենթակա է բարեկարգման: Համակարգչային դասասենյակը վաղուց ունի անհապաղ վերազինման կարիք՝ տեսադասերը (և ոչ միայն) նպատակային կազմակերպելու առումով: Դպրոցը չունի երաժշտության դասասենյակ ,սակայն ունի երաժշտական գործիքներ: Դպրոցն ունի թանգարան , որտեղ ամբարված են բազմաթիվ նյութեր դպրոցի տարբեր տարիների անվանի շրջանավարտների մասին: Դպրոցի 3000-ից ավելի շրջանավարտների թվում չի կարելի չհիշատակել հայազգի լավագույն զավակներից քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին,ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանին, վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանին, պրոֆեսոր, ֆիզիկ Էդմոն Գազազյանին, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին, անվանի երգիչ Նորայր Մնացականյանին, գրող Վարդգես Պետրոսյանին , գրականագետ, պետական մրցանակի դափնեկիր Սուրեն Շտիկյանին, բեմադրիչ Ժիրայր Ավետիսյանին ,դերասան Գուժ Մանուկյանին և շատ ուրիշների: Այսօր էլ դպրոցում սովորում են աշակերտներ,ովքեր մեր երկիրը պատվով ներկայացնում են տարբեր միջազգային մրցույթներում և արժանանում պատվավոր մրցանակների:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7963

Պաշարների քանակ՝ 9950

Վերջին գրանցված այցելու՝ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ Նալբանդյանցիներ