01/02/2016

Տեղեկացնել

Ի գիտություն ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի օլիմպիադայի մասնակիցների

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ

Հարգելի՛ տնօրեններ, սիրելի՛ աշակերտներ

Հայտնում ենք, որ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի օլիմպիադայի համար այս պահին գրանցվել է 1552 աշակերտ, ինչն ուրախալի է, քանի որ առարկայով հետաքրքրվողների թիվը ավելացել է: Սակայն ուզում ենք նշել նաև ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի մտահոգությունն առ այն, որ 10-րդ և ավելի ցածր դասարաններում, ըստ հանրակրթական ծրագրերի և չափորոշիչների, ծրագրավորման լեզուներ չեն ուսումնասիրում, իսկ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ համաձայն մասնակիցները պետք է լավ տիրապետեն ծրագրավորման C, C++ և ՊԱՍԿԱԼ լեզուներից որևէ մեկին:

Հաշվի առնելով վերոնշյալը և հանձնաժողովի մտահոգությունը՝ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի օլիմպիադայի վերջնական ցուցակները հստակեցնելու համար անհրաժեշտ է, որ մասնակիցը նախօրոք պարտադիր գրանցվի i.olymp.am կայքում և իր ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԻՆ համապատասխան գրանցի գաղտնաբառ, ըստ որի կհաստատվի որպես օլիմպիադայի մասնակից: i.olymp.am կայքը կգործի ս.թ. փետրվարի 1-ից 6-ը:

Հիշեցնենք, որ օլիմպիադայի փորձնական փուլը, որին մասնակցելը պարտադիր է, անցկացվելու է ս.թ. փետրվարի 9-ին՝ ժ. 14:00-ին, իսկ օլիմպիադան՝ փետրվարի 12-ին՝ ժ. 12:30-ին:

Օլիմպիադայի կազմկոմիտե

Առարկաներ` Ինֆորմատիկա

Դասարաններ` ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

803 դիտում