19/12/2015

Տեղեկացնել

Սուրբ Ծնունդ

Հեղինակ՝ Անահիտ Գևորգի Բաղդասարյան Հացիկի միջնակարգ դպրոց
Տեղադրող՝ Anahit Baxdasaryan

Ուսումնական նյութեր > Հայոց եկեղեցու պատմություն

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Առարկաներ` Պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն

Դասարաններ` հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ

868 դիտում

application/octet-stream

Սուրբ Ծնունդ

(164.0 ԿԲ, ներբեռնում՝ 220)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 9350

Պաշարների քանակ՝ 13540

Վերջին գրանցված այցելու՝ Ավագ դպրոց

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2021-2022 ուստարվա տնօրենի տեղակալների տարեկան աշխատանքային պլաններ

Վերջին պաշար՝ Ուսումնական հաստատության դասղեկների աշխատանքային տարեկան ծրագրեր