25/10/2015

Տեղեկացնել

Երաժշտություն 4. Արամ Խաչատրյան

Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց, համահեղինակ՝ Գայանե Սիմոնյան
Տեղադրող՝ Գեղեցիկ Սիմոնյան

Մեթոդական նյութեր > Միջոցառումների պլաններ, ծրագրեր, Ուսումնական նյութեր > Տարրական դպրոց

Դաս-միջոցառման ցուցադրում և պլան: Ցուցադրման 35-րդ, 43-րդ և 50-րդ սլայդները պարունակում են հիպերհղումներ: Այդ իսկ պատճառով ցուցադրումը տեղադրել եմ ppsx ձևաչափով, որպեսզի հնարավոր լինի կատարել հիպերհղումներ տեսանյութերին, առանց որոնց ցուցադրումը այնքան էլ հետաքրքիր ու լիարժեք չի լինի: Ուստի, հիպերհղումները ճիշտ տեղադրելու համար, նախ բեռնեք և կարդացեք «Ուղեցույց» ֆայլը:

Առարկաներ` Երաժշտություն

Դասարաններ` չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

3378 դիտում

application/octet-stream

Ուղեցույց

(1.3 ՄԲ, ներբեռնում՝ 614)

application/octet-stream

Դասի պլան

(102.0 ԿԲ, ներբեռնում՝ 986)

application/octet-stream

Ցուցադրում-Արամ Խաչատրյան

(7.6 ՄԲ, ներբեռնում՝ 602)


12/11/15 | 19:42 - Գեղեցիկ Սիմոնյան

Հարգելի Մարինե:
Ուրախ եմ, որ ցուցադրումը դուր է եկել Ձեզ: Դաս-միջոցառումն իսկապես հետաքրքրեց ոչ միայն աշակերտներին, այլ նաև դասալսողներին: Ստեղծվեց հաճելի գեղարվեստաերաժշտական մթնոլորտ: Հուսով եմ, որ այս պաշարը կօգտակար կլինի շատերին և կնպաստի աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Զգացված եմ, որ ավելորդ չեք համարել հայտնել Ձեր կարծիքը: Շնորհակալություն:


26/10/15 | 21:50 - Խաչատրյան Մարինե

Հարգելի Գեղեցիկ Սիմոնյան
Ներկայացված ցուցադրումը վկայում է, որ անցկացվել է շատ բարձր մակարդակի դաս-միջոցառում: Ներկայացված են Արամ Խաչատրյանի հանրաճանաչ, բայց դպրոցականներին հասանելի ստեղծագործություններից, որոնք պետք է իմանա ցանկացած հայ մանուկ, ինչու չէ՝ նաև հայ մարդը առհասարակ: Ահա գեղագիտական դաստիարակության լավագույն դրսևորում: Սահիկներում առկա ինֆորմացիան հետաքրքիր է և կարդալիս ակամա հպարտության զգացում ես ունենում: Իսկ միթե՞ դա հայրենասիրություն չի ծնում:
Երանի~ Ձեր աշակերտներին: Անչափ շնորհակալություն: