20/04/2015

Տեղեկացնել

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա վիճակագրական տվյալները

Հեղինակ՝ ԿՏԱԿ
Տեղադրող՝ Sona

Վիճակագրական տվյալներ > Հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրական տվյալներ

Արդեն հասանելի են 2014-2015 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող վիճակագրական տվյալներն ու ցուցանիշները:
Վիճակագրական աղյուսակներն ու շարքերը կազմվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կողմից լրացվող «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա:
2014-2015 ուսումնական տարվա վարչական վիճակագրական հաշվետվությունների բաշխման, հավաքագրման, ստուգման, տվյալների մուտքագրման ու ամփոփման աշխատանքները կազմակերպել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)` մարզային(Երևանի) համակարգողների մասնակցությամբ: 
Համատեղ աշխատանքի շնորհիվ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շտեմարանում հավաքվել, պահպանվել, վերլուծվել ու ամփոփվել են Հայաստանի հանրակրթությունը բնութագրող 2014-2015 ուսումնական տարվա տվյալները:

1596 դիտում


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7157

Պաշարների քանակ՝ 9307

Վերջին գրանցված այցելու՝ Հռիփսիմե Երանյան

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Paint և MS Power Point ծրագրերի օգտագործումը որպես էլեկտրոնային գրատախտակ

Վերջին պաշար՝ «Կրթություն». Հ. 1-2 2020