13/02/2015

Տեղեկացնել

Հայկական հարցի լուծումը ցեղասպանությամբ

Հեղինակ՝ Անահիտ Գևորգի Բաղդասարյան Շիրակի մարզի Հացիկի միջնակարգ դպրոց
Տեղադրող՝ Anahit Baxdasaryan

Ուսումնական նյութեր > Պատմություն, Լրացուցիչ նյութեր > Պատմության տարեգրության էջեր /հոդվածներ/

Թարմ է դեռևս մեր ժողովրդի ցավն ու վերքը: Դեռևս երեկ, մի քանի տասնյակ տարիներ առաջ, Տեր Զորի ավազների վրայից քայլող հայ որբերի զավակները այսօր ոտքի են կանգնել և ապրում են վճռականությամբ: Վերածնվել են Մայր Հայրենիքն ու Սուրբ Էջմիածինը: Եվ Նոյան աղավնին ձիթենյաց մի նոր ճյուղ ամուր պահած սրտին տանում է դեպի ձյունածածկ Արարատները` մեր Սրբազան Լեռը: Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց ահռելի և զազրելի տանջանքներին ու խաչելության և սակայն երբեք չուրացավ իր հավատն ու ինքնիրեն սրբացրեց` թափելով իր արյունը: Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ մեր ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու հավատացյալները և կամ ազգի կեսը, մնացողները հողի տակ թաքնված արմատների նման, կծլեն դարձյալ աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլ սաղարթախիտ ու պտղալից մի ծառ: Թուրքը իրագործեց իր ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը, որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե` «Եթե Աստված մեր կողմն է` ո՞վ կարող է մեզ հակառակվել»: Մեզ այսօր կյանք է կտակված: Կյանք` ապրելու համար: Կյանք` նվիրվելու ու պարգևելու համար մեր Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, մեր ընտանիքներին ու մեր բարեկամներին:

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

1615 դիտում


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 9466

Պաշարների քանակ՝ 14213

Վերջին գրանցված այցելու՝ Լիաննա85

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս ք. Վ.Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի դասղեկ-դասվարների աշխատանքային տարեկան ծրագիր

Վերջին պաշար՝ ՄԿԱ աշխատանքային պլան