10/07/2020

Տեղեկացնել

Հարցում` դպրոցներում հեռավար կրթության կազմակերպման վերաբերյալ

Տեղադրող՝ Մ.Ավետիսյան

Ուսումնական նյութեր > Ինֆորմատիկա և ՏՀՏ, Հետազոտություններ, ուսումնասիրություններ

Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում:

Հետազոտության նպատակն էր հավաքագրել հանրակրթության տարբեր շահառու խմբերի՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և սովորողների կարծիքը արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 1932 ուսուցիչ, 151 տնօրեն, 558 սովորող և 1717 ծնող:
Հարցված ուսուցիչների 35․2%-ն է նշել, որ անցել է հեռավար ուսուցման վերաբերյալ համապատասխան վերապատրաստում։ Նրանցից 63.5%-ը նշել է, որ վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կողմից, իսկ 15,7%-ի ներկայացմամբ վերապատրաստումները կազմակերպվել են դպրոցի տնօրինության կողմից։
Հետազտության մասնակիցներին հարց է ուղղվել առավել հաճախ օգտագործված առցանց հարթակների, հեռավար դասերի և առցանց կրթության արդյունավետության, դասապրոցեսը հեռավար կազմակերպելու առավելությունների և թերությունների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցության և այլնի վերաբերյալ:
Հետազտությունն ամբողջությամբ` ստորև.

283 դիտում

application/pdf

Հետազոտություն

(915.0 ԿԲ, ներբեռնում՝ 66)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7694

Պաշարների քանակ՝ 9823

Վերջին գրանցված այցելու՝ grabsky

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ Կրկնություն