13/05/2020

Տեղեկացնել

ՀՀ ԿԳՄՍ N։ 583-Ա/2 «12» 05 2020 թ․-ի հրամանը

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ > 2019-2020 ուստարի․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ > Հրամաններ, հավելվածներ և ժամանակացույցեր

Սիրելի աշակերտներ, hարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ 12-րդ դասարանի աշակերտների համար անգլերեն, գերմաներեն, հայ գրականություն և ռուսաց լեզու առարկաների հանրապետական օլիմպիադաներն անցկացվելու են ս․թ․ հունիսի 5-ին, իսկ ֆրանսերեն, հայոց լեզու և ՀԵՊ առարկաներինը՝ հունիսի 6-ին։ Քիմիա առարկայի օլիմպիադան (միայն տեսական փուլ) կանցկացվի հունիսի 6-ին 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մնացած դասարանների աշակերտների համար օլիմպիադաները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Օլիմպիադաներն անցկացվելու են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում (հեռ․ 010-20-13-10), սկիզբը ժամը 11:00-ին, ներկայանալ 10:00-ին: Ուշադրություն։ Օլիմպիադայի մասնակիցներին ուղեկցող անձանց մուտքը դպրոցի տարածք ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Կից ծանոթացեք ՀՀ ԿԳՄՍ N։ 583-Ա/2 «12» 05 2020 թ․-ի հրամանին և մասնակիցների ցուցակներն ըստ մարզերի և առարկաների։

Առարկաներ` Հայոց լեզու, Գրականություն, Քիմիա, Հայոց եկեղեցու պատմություն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ռուսաց լեզու

Դասարաններ` տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

54 դիտում

application/pdf

ՀՀ ԿԳՄՍ N։ 583-Ա/2 «12» 05 2020 թ․-ի հրաման

(203.0 ԿԲ, ներբեռնում՝ 10)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7573

Պաշարների քանակ՝ 9775

Վերջին գրանցված այցելու՝ Syuzka7

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ ՍՐՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ