09/05/2020

Տեղեկացնել

ՔԱՐԵ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հեղինակ՝ Արշավիր Գասպարյան
Տեղադրող՝ Արշավիր Գասպարյան

Մեթոդական նյութեր > Դաստիարակություն. դասղեկի ժամ, Ուսումնական նյութեր > Պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին գտնվում է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, Վանա լճի Աղթամար կղզում : Կառուցվել է 915-21թթ. Գագիկ Արծրունու պատվերով: Պահպանվել է միայն պալատական եկեղեցին՝ Սբ Խաչը, (ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուէլ) որն ունեցել է արծաթազօծ դռներ ու թագավորանիստ օթյակ: Պատերը ողջ պարագծով դրսից շրջառում են պատկերաքանդակների 6 գոտի (Հին ու Նոր կտակարանների թեմաներով, բուսական, կենդանական քանդակներ և զարդաքանդակներ, տոհմանշաններ, զինանշաններ, դիմաքանդակներ և այլն): Ճարտարապետության ու քանդակագործության օրգանական համադրմամբ առանձնանում է արևմտյան ճակատը, որի հորինվածքի կենտրոնում Գագիկ արքան է` եկեղեցու մանրակերտը ձեռքին, դիմացը՝ Փրկիչը` օրհնական աջով: Աղթամարի գրչության կենտրոնում են ընդօրինակվել բազմաթիվ պատմագրական երկեր, նկարազարդ ավետարաններ, մաշտոցներ, հայսմավուրքներ, տաղարաններ և այլն: 1915թ. թուրքերը թալանում են Սբ. Խաչը և ավերում քաղաքը: 1917 թ-ին Աղթամարի վանքը լքվել է և ամայացել: 2007 թ. թուրքական կառավարության աջակցությամբ Սբ Խաչ եկեղեցին նորոգվել է և վերածվել թանգարանի:

Առարկաներ` Պատմություն

Դասարաններ` տասներորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

62 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

Աղթամար_սուրբ_խաչ.docx

(289.0 ԿԲ, ներբեռնում՝ 15)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7573

Պաշարների քանակ՝ 9775

Վերջին գրանցված այցելու՝ Syuzka7

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ ՍՐՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ