24/04/2020

Տեղեկացնել

Ձայն. Ձայնային ալիքներ

Հեղինակ՝ Էլլա Չոմարյան
Տեղադրող՝ Էլլա Չոմարյան

Ուսումնական նյութեր > Ֆիզիկա

Նոր տիպի ուսումնական նյութ և տեսական ուղեցույց հիմնական և ավագ դպրոցի 8֊րդ և 10-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացի «Ձայնային ալիքներ» թեմայի համար (վիրտուալ համակարգչային ցուցադրություն և լաբորատոր աշխատանք)։ Վիրտուալ լաբորատոր աշխատանքի նպատակն է համակարգչային միջավայրում ցուցադրել, որ ձայնի աղբյուր կարող է լինել ձայնային հաճախությամբ տատնվող կամայական մարմին և այդ ձայնի աղբյուրի ազդեցությամբ ազբյուրի օդի շերտերը դեֆորմացվում են, որի հետևանքով փոխվում են այդ շերտերում օդի ճնշումը և խտությունը: Ճնշման փոփոխությունը առաջացնում է օդում դեֆորմացիա և ձայնի աղբյուրից օդի դեֆորմացիան, խտացումներն ու նոսրացումները տարածվում են ձայնի աղբյուրից ավելի ու ավելի հեռու։ Սակայն համապատասխան սարքավորումները դժվարամատչելի են հանրակրթական դպրոցների մեծամասնության համար, իսկ վիրտուալ լաբորատոր աշխատանքը կարելի է իրականացնել ցանկացած դպրոցում` կամ ֆրոնտալ, կամ եթե առկա են անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ խմբային աշխատանքների եղանակով։ «Ձայն: Ձայնային ալիքներ» վիրտուալ մոդելը կարելի է ներկայացնել նաև նոր դասի բացատրության ժամանակ։ Ցանկալի է այն ներկայացնել թվային պրոյեկտորի միջոցով։ Դասահարցման ժամանակ աշակերտը ևս կարող է այն ինքնուրույն ցուցադրել։ Վիրտուալ փորձի ֆայլը կարող եք ներբեռնել https://phet.colorado.edu/sims/sound/sound_hy.jar հղումով։ Կարևորն այն է, որ տվյալ լաբորատոր աշխատանքը արդեն հասանելի է հայերենով։ Ներբեռնված ֆայլը գործարկելու համար անհրաժեշտ է ներբեռնել և համակարգչում տեղադրել Java Runtime Environment (կամ պարզապես Java) ծրագիրը հետևյալ հղումով՝ http://java.com/en/download/index.jsp։ Ծրագիրը անվճար է, իսկ տեղադրումը՝ շատ պարզ։

Առարկաներ` Ֆիզիկա

Դասարաններ` ութերորդ, տասներորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

239 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

sound.docx

(406.0 ԿԲ, ներբեռնում՝ 19)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7573

Պաշարների քանակ՝ 9775

Վերջին գրանցված այցելու՝ Syuzka7

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ ՍՐՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ