27/03/2020

Տեղեկացնել

ԿԱՊԻԿՆԵՐ

Հեղինակ՝ Սուսաննա Գասպարյան
Տեղադրող՝ Սուսաննա Գասպարյան

Մեթոդական նյութեր > Դաստիարակություն. դասղեկի ժամ, Այլ նյութեր, Ուսումնական նյութեր > Բնագիտություն, Կենսաբանություն

Բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված։ Նեղ քթերին բնորոշ է ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված։ Կապիկների քաշը 400 գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը՝ մինչև 2 մետր։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում է բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խեցիները մազապատ չեն։ Խոշոր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները։

Առարկաներ` Կենսաբանություն, Բնագիտություն

Դասարաններ` յոթերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

Հղում` այստեղ

173 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

Կապիկներ.docx

(337.0 ԿԲ, ներբեռնում՝ 16)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7585

Պաշարների քանակ՝ 9782

Վերջին գրանցված այցելու՝ sofya18

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ Սպիտակուցներ / ՄԱՍ 1/