06/03/2020

Տեղեկացնել

Հանրահաշիվ 7. ԳԼՈՒԽ 2. Գծային հավասարումներ

Հեղինակ՝ Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
Տեղադրող՝ Գայանե Սիմոնյան

Մեթոդական նյութեր > Դասի պլաններ, Ուսումնական նյութեր > Մաթեմատիկա

Ամփոփման դասի ցուցադրում և պլան: Պաշարը նախատեսված է 7-րդ դասարանի հանրահաշվի դասընթացի «Գծային հավասարումներ» թեմայի ուսումնական նյութի կրկնության, ամրապնդման և ամփոփման համար: ՈՒՂԵՑՈՒՅՑ Ցուցադրումը պարունակում է հիպերհղումներ. 3-րդ սլայդում դրանք 1-15 թվերի վրա են, իսկ 4-18-րդ սլայդներում՝ ՏՆԱԿԻ վրա: Թվերի վրա սեղմելով՝ անցնում ենք հարցին, իսկ ՏՆԱԿԻ վրա սեղմելով՝ վերադառնում 3-րդ՝ հարցերի ընտրության սլայդ: Հարցերը սպառելուց հետո առաջադրանքներին անցնելու համար 3-րդ սլայդում սեղմել ՍԼԱՔԻ վրա: 20, 23, 33-րդ սլայդներում հիպերհղումներ կան «ԼՈՒԾՈՒՄ» բառերի վրա և ՍԼԱՔՆԵՐԻ վրա. «ԼՈՒԾՈՒՄ» բառի վրա սեղմելիս բացվում է համապատասխան առաջադրանքի կամ խնդրի լուծումը, իսկ երբ լուծման սլայդի վրա հայտնվում է ՏՆԱԿԸ, սեղմելով վերջինիս վրա, նորից վերադառնում ենք առաջադրանքի սլայդին: 20, 23, 28-րդ սլայդներում ՍԼԱՔՆԵՐԻ վրա սեղմելով անցնում ենք հաջորդ առաջադրանքի սլայդին, իսկ 33-րդ սլայդի ՍԼԱՔՈՎ անցնում ենք ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ և ավարտում ենք ցուցադրումը: Ցանկանում եմ հաջողություն:

Առարկաներ` Հանրահաշիվ

Դասարաններ` յոթերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

1074 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.presentationml.presentation

Ցուցադրում-Գծ. հավասարում-Հ7

(3.4 ՄԲ, ներբեռնում՝ 382)

application/vnd.openxmlformats-officedocument.presentationml.presentation

Պի թվի մասին

(2.3 ՄԲ, ներբեռնում՝ 87)


16/03/20 | 00:44 - Գայանե Սիմոնյան

Հարգելի գործընկերներ, քանի որ այս թեմայի ամփոփումը կարող է անցկացվել մարտի 14-ին մոտ ժամանակում, ապա կարելի է նախ համառոտ ակնարկ կատարել Պի թվի կամ Մաթեմատիկայի միջազգային օրվա մասին: Ուստի` պաշարում ավելացրել եմ փոքրիկ պրեզենտացիա` նվիրված Պի թվին:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7593

Պաշարների քանակ՝ 9783

Վերջին գրանցված այցելու՝ Մարինե

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ «Կրթություն». Հ. 22-23 2020