02/03/2020

Տեղեկացնել

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ՝ Արշավիր Գասպարյան
Տեղադրող՝ Արշավիր Գասպարյան

Մեթոդական նյութեր > Դաստիարակություն. դասղեկի ժամ, Ուսումնական նյութեր

Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի կողմից ամենասիրված ու հարգված զորահրամնատարն է: Նրա կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրում էր հայրենիքին ու հայ ժողովրդին: Լեգենդար հայդուկապետը գտնվել ու շարունակում է մնալ հայկական հերոսականության բարձունքին: Ազգային հերոսը դեռ լեգենդ էր դարձել կենդանության օրոք ու մշտապես սերունդների համար եղել ու շարունակում է մնալ ոգեշնչման աղբյուր: Այսօր դասղեկի ժամին աշակերտների ու ծնողների մասնակցությամբ ներկայացվեց զորավարի կյանքին ու գործունեությանը նվիրված հաղորդումներ, նկարներ, սլայդներ, երգեր, որոնք համակողմանիորեն լուսաբանում են զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժողովրդի պատմական կյանքում: Դիտվեց նաև ուսուցանող ֆիլմ՝ նվիրված գեներալ Անդրանիկի անցած ուղուն, քանզի նման հերոսների օրինակով պետք է սերունդների մեջ հայրենասիրություն ու ազգասիրություն դաստիարակել:

Առարկաներ` Պատմություն

Դասարաններ` տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

153 դիտում


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7593

Պաշարների քանակ՝ 9783

Վերջին գրանցված այցելու՝ Մարինե

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ «Կրթություն». Հ. 22-23 2020