02/12/2019

Տեղեկացնել

Քիմիա առարկայի օլիմպիադայով բոլոր հետաքրքրվողներին – 2-րդ դասախոսության

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ > 2019-2020 ուստարի․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ > Հրամաններ, հավելվածներ և ժամանակացույցեր

Մեծարգո ուսուցիչներ և աշակերտներ,

Սիրով հրավիրում ենք բոլորիդ ՀՔՕ 2020-ի երկրորդ դասախոսությանը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 14-ին ԵՊՀ-ում։ Դասախոսությունը կսկսվի ժամը 11։00-ին և կավարտվի 16։00-ին (13։00-14։00՝ ընդմիջում)։ Երկրորդ դասախոսության թեմաներն են

  1. Կինետիկա։ Ռեակցիայի կարգը (դասախոս՝ Դավինյան Անդրանիկ)։
  2. Թերմոդինամիկա։ Երկրորդ օրենքը (դասախոս՝ Աղեկյան Մովսես)։
  3. Քիմիական լաբորատորիայի անվտանգության կանոններ։ Սինթեզում կիրառվող գործողություններ (դասախոս՝ Մաթևոսյան Հովհաննես)։

Հանդիպման ժամանակ (ժամը 15։30-16։00) աշակերտները կծանոթանան հանրապետական օլիմպիադայի փորձնական փուլի ժամանակ հանդիպող լաբորատոր մի շարք սարքավորումների հետ աշխատելու ընդհանուր սկզբունքներին։ Այդ ընթացքում ուսուցիչների և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում, որի առանցքային թեման է Հայաստանի ազգային օլիմպիադայի զարգացումը և նպատակները։
Նշենք նաև, որ առաջին դասախոսությանը մասնակցեցին մոտ 130 աշակերտ և 30 ուսուցիչ։
Երկրորդ դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև դեկտեմբերի 9-ը՝ նամակ ուղարկելով armchemolymp@gmail.com էլ-փոստի հասցեին, որտեղ նշված կլինի մասնակցի

●        անուն-ազգանունը
●        կարգավիճակը (ուսուցիչ/աշակերտ),
●        դպրոցի ամբողջական անվանումը։

Անցկացման վայրի հետ կապված տեղեկատվությունը մենք կտրամադրենք գրանցված ուսուցիչներին և աշակերտներին էլեկտրոնային նամակով։
Սպասում ենք բոլորիդ։
Հարգանքներով՝ ՀՔՕ 2020-ի կազմկոմիտե

Առարկաներ` Քիմիա

Դասարաններ` իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

148 դիտում

application/pdf

2-րդ դասախոսության

(45.0 ԿԲ, ներբեռնում՝ 17)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7100

Պաշարների քանակ՝ 9259

Վերջին գրանցված այցելու՝ Աննա Գաբրիելյան

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Paint և MS Power Point ծրագրերի օգտագործումը որպես էլեկտրոնային գրատախտակ

Վերջին պաշար՝ Ինֆորմատիկայի օլիմպիադայի փորձարական փուլի խնդիրների լուծումները