08/11/2019

Տեղեկացնել

Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ > 2019-2020 ուստարի․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ > Հրամաններ, հավելվածներ և ժամանակացույցեր

2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
I - միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ
II - միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
III - ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.09.2019թ․-ի N:605-Ա/2 հրամանը և ՀԱՎԵԼՎԱԾԸ տես կից PDF ֆայլերում։ 

Աղբյուր՝ http://edu.am/index.php/am/news/view/7858

Առարկաներ` Հայոց լեզու, Գրականություն, Մաթեմատիկա, Աշխարհագրություն, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Պատմություն, Ինֆորմատիկա, Աստղագիտություն, Հայոց եկեղեցու պատմություն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ռուսաց լեզու, ՆԶՊ

Դասարաններ` հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

333 դիտում

application/pdf

N:605-Ա/2 հրամանի ՀԱՎԵԼՎԱԾԸ

(137.0 ԿԲ, ներբեռնում՝ 16)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7067

Պաշարների քանակ՝ 9214

Վերջին գրանցված այցելու՝ Mysaelyan Lysine

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 9-րդ դասարանի թեմատիկ պլան

Վերջին պաշար՝ Թեմատիկ աշխատանքներ 5 դաս. մաթեմատիկայից