05/11/2019

Տեղեկացնել

Քիմիա առարկայի օլիմպիադայով բոլոր հետաքրքրվողներին

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ > 2019-2020 ուստարի․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ > Հրամաններ, հավելվածներ և ժամանակացույցեր

Հարգելի ուսուցիչներ և աշակերտներ,

Սիրով ուզում ենք Ձեզ հրավիրել քիմիայի առարկայական օլիմպիադայի նախապատրաստական դասախոսություններից առաջինին, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 23-ին ժամը 11:00-ին ԵՊՀ-ում։ Նախատեսվում են դասախոսություններ հետևյալ թեմաներով․

1․Լյուիսի կառուցվածքային բանաձև։ VSEPR տեսություն։

2․Թերմոդինամիկայի հիմնական եզրույթները։ Առաջին օրենք։

3․Քիմիական կինետիկա։ Ռեակցիայի կարգ։ Մոլեկուլյարություն։

Կլինեն նաև թեմաներին վերաբերվող խնդիրների և վարժությունների համատեղ քննարկումներ։

Աշխատանքները կավարտվեն ժամը 1600-ին։

Ժամը 13:00-14:00 ընդմիջում։

Խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ամրագրել Ձեր մասնակցությունը,նամակ ուղարկելով armchemolymp@gmail.com էլ-փոստի հասցեին, որում նշել․

  • Անուն, Ազգանուն
  • Կարգավիճակ (աշակերտ/ուսուցիչ)
  • Դպրոցի ամբողջական անունը

Սպասում ենք քիմիա առարկայի օլիմպիադայով բոլոր հետաքրքրվողներին։

Քիմիայի առարկայական օլիմպիադայի կազմկոմիտե։

Առարկաներ` Քիմիա

Դասարաններ` իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

221 դիտում


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7060

Պաշարների քանակ՝ 9212

Վերջին գրանցված այցելու՝ Satenik Hakobyan

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 9-րդ դասարանի թեմատիկ պլան

Վերջին պաշար՝ Մեդիագրագիտություն