11/10/2019

Տեղեկացնել

ՔԻՄԻԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ > 2019-2020 ուստարի․ Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ > Հրամաններ, հավելվածներ և ժամանակացույցեր

Ներկայացված ծրագիրը կօգնի աշակերտներին կողմնորոշվել և պատկերացնել պահանջվող գիտելիքների մոտավոր սահմանը։ Ծրագրում ներառված են այն հիմնական թեմաները, որոնց իմացությունն անհրաժեշտ է օլիմպիադաների ժամանակ հանդիպող խնդիրների մեծ մասի լուծման համար։ Օլիմպիադաների խնդիրներում երբեմն հանդիպում են թեմաներ, որոնք չկան ծրագրում, սակայն դա խնդիր չէ, քանի որ այդ խնդիրները հնարավոր է լուծել հիմնվելով տրամաբանության, մաթեմատիկական հմտությունների և քիմիական բազային կրթության վրա։ Նախքան այս ծրագրի թեմաները ուսումնասիրելը աշակերտը պետք է հնարավորինս լավ տիրապետի դպրոցական ծրագրին:
Թեմաներին կարող եք ծանոթանալ մեր խորհուրդ տված գրականությունից, համացանցից կամ այլ աղբյուրներից։
Թեմաների դիմաց գրված են թվեր, որոնցից 1-ով նշված են այն թեմաները, որոնք վերաբերում են 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին, 2-ով՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին, 3-ով՝ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին։
Նախապատրաստական խնդիրները տրվում են աշակերտներին տվյալ տարվա օլիմպիադային առավել լավ պատրաստվելու համար: Հանրապետական օլիմպիադայում լինելու են նախապատրաստական խնդիրների կառուցվածքին, բարդությանը և թեմաներին համապատասխան խնդիրներ:
Հետևեք olymp.am կայքին եւ մեր ֆեյսբուքյան կայքէջին նորություններին ծանոթանալու համար։ Խնդիրների լուծումները կուղարկվեն դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կայքի եւ ֆեյբուքյան էջի միջոցով։ Մեր ֆեյսբուքյան կայքէջի հղումն է՝ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ․․․
Ծրագիրը և նախապատրաստական խնդիրներն ամբողջությամբ՝
2020-Ծրագիր.pdf․․․
Օժանդակ նյութեր՝
Crystal structure and crystal geometry.pdf․․․
Gary Miessler-Inorganic Chemistry.pdf․․․
General Chemistry-Raymond Chang.pdf․․․
Алексеевцколичественнй анализ.pdf․․․
Клейден Д. и др. - Органическая химия ч.1 - 200․․․
Клейден Д. и др. - Органическая химия ч.2 - 200...
Клейден Д. и др. - Органическая химия ч.3 - 200...
Неорганическая химия. Т. 1. Под ред. Ю.Д. Треть...
Неорганическая химия. Т. 2. Под ред. Ю.Д. Треть...
Неорганическая химия. Т. 3, кн. 1. Под ред. Ю.Д...
Основы современного органического синтеза.pdf․․․
Раймонд Чанг-Физическая химия.pdf 

Առարկաներ` Քիմիա

Դասարաններ` տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

558 դիտում

application/pdf

ՔԻՄԻԱՅԻ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԾՐԱԳԻՐ

(2.8 ՄԲ, ներբեռնում՝ 187)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7067

Պաշարների քանակ՝ 9214

Վերջին գրանցված այցելու՝ Mysaelyan Lysine

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 9-րդ դասարանի թեմատիկ պլան

Վերջին պաշար՝ Թեմատիկ աշխատանքներ 5 դաս. մաթեմատիկայից