15/12/2017

Տեղեկացնել

Շավարշ Կարապետյան. մի սխրագործության պատմություն

Հեղինակ՝ Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
Տեղադրող՝ Գայանե Սիմոնյան

Մեթոդական նյութեր > Դաստիարակություն. դասղեկի ժամ, Դասի պլաններ, Ուսումնական նյութեր > Ֆիզկուլտուրա, Լրացուցիչ նյութեր > Մշակույթ և սպորտ

Դասղեկի թեմատիկ ժամի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան:
Ցուցադրումը 12-րդ և 59-րդ սլայդներում պարունակում է հղումներ:
12-րդ սլայդի հղմամբ ցուցադրվում է մի հատված Գոհար Ադամյանի «Սիրաշաբթի» հաղորդաշարի 05.10.2016 թ-ի թողարկումից, որը պատմում է Շավարշ Կարապետյանի բացառիկ հաջողությունների, ինչպես նաև Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին փրկելու ժամանակ ցուցաբերած անձնազոհության, սպորտային կարիերայի ավարտի և նրա հետագա գործունեության մասին (https://www.youtube.com/watch?v=F6bdI_9BVI0&feature=youtu.be ):
59-րդ սլայդում կա 2 հղում: Այս հղումներով ցուցադրվում են կարճ տեսանյութեր 2014 թ. Օլիմպիական խաղերի կրակի վազարշավից, որտեղ ջահակիրը Շավարշ Կարապետյանն է՝ https://www.youtube.com/watch?v=nzwid7jeqiE https://www.youtube.com/watch?v=J01SMoAH9tE

Առարկաներ` Պատմություն, Ֆիզկուլտուրա

Դասարաններ` ութերորդ, իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

1156 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

Դասի պլան-Կարապետյան

(39.0 ԿԲ, ներբեռնում՝ 202)

application/vnd.ms-powerpoint

Ցուցադրում-Շավարշ Կարապետյան

(20.6 ՄԲ, ներբեռնում՝ 191)


20/01/18 | 09:46 - Խաչատրյան Մարինե

Գայանե ջան, անգնահատելի է քո կատարած աշխատանքը կրթության ոլորտում: Ամեն ինչ անում ես ճիշտ ժամանակին և մատուցում՝ ճիշտ եղանակով, կեցցե՛ս: Ես հպարտ եմ, որ մեր շարքերում քեզ պես ուսուցիչ կա: Իսկ քո ստեղծած դասղեկական դասերի թեմաները ոչ միայն աշակերտների արժեհամակարգն է ձևավորում, այլև լրացնում է ուսուցիչների գիտելիքների պակասը: Դու ամեն ինչ այնքան գեղեցիկ ես մատուցում, որ իսկապես սեր ու նվիրում է հորդում/ինչպես նշում է Լուսինեն/: Շնորհակալ եմ, Գայանե ջան, թող քո եռանդը երբեք չպակասի:


10/01/18 | 22:19 - Գայանե Սիմոնյան

Անչափ շնորհակալ եմ, Լուսինե ջան:
Շավարշ Կարապետյանի համեստությունն անսահման է, իսկ սխրանքը՝ խոնարհման արժանի: Հպարտության աննկարագրելի զգացում եմ ունենում նրա մասին խոսելիս:
«Ի՞նչ կանեք, եթե դառնաք ամենակարող». լրագրող Զարուհի Մխիկյանի այս հարցին Շավարշ Կարապետյանը պատասխանել է. «Ամբողջ աշխարհի սահմանները կհանեմ, կվերացնեմ զինված ուժերը և կանեմ այնպես, որ աշխարհի երեսին սոված մարդ չլինի»:
Այսպիսին է մերօրյա հերոսը...


17/12/17 | 21:34 - Լուսինե Ավագյան

Շավարշ Կարապետյան՝ համեստության ու մարդկայնության չափանիշ։
Գայանե ջան, շնորհակալ եմ քեզ, որ ստեղծում ես այսպիսի ցուցադրումներ և կազմակերպում դասղեկի ժամեր։ Դու մտահոգ ես քո աշակերտների ոչ միայն մաթեմատիկական գիտելիքների, այլև մարդկային որակների, դաստիարակության համար։Այնքան նվիրում և սեր կա այս ամենի մեջ։

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 6914

Պաշարների քանակ՝ 9153

Վերջին գրանցված այցելու՝ TagGagBor

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Paint և MS Power Point ծրագրերի օգտագործումը որպես էլեկտրոնային գրատախտակ

Վերջին պաշար՝ Մարդկության պատմության ամենասարսափելի տարին