20/11/2017

Տեղեկացնել

Ուժեր և շարժում։ Հիմունքներ

Հեղինակ՝ Էլլա Չոմարյան
Տեղադրող՝ Էլլա Չոմարյան

Ուսումնական նյութեր > Ֆիզիկա

Նոր տիպի ուսումնական նյութ և տեսական ուղեցույց հիմնական և ավագ դպրոցի 7֊րդ և 10-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացի «Ուժեր և շարժում։ Հիմունքներ» թեմայի համար (վիրտուալ համակարգչային ցուցադրություն և լաբորատոր աշխատանք)։ Վիրտուալ լաբորատոր աշխատանքի նպատակն է համակարգչային միջավայրում ցուցադրել ուժերի համազորի մոդուլը և ուղղությունը, շփման ուժի տեսակները և ինչպես կարելի է մեծացնել կամ փոքրացնել շփման ուժը։ Սակայն համապատասխան սարքավորումները դժվարամատչելի են հանրակրթական դպրոցների մեծամասնության համար, իսկ վիրտուալ լաբորատոր աշխատանքը կարելի է իրականացնել ցանկացած դպրոցում` կամ ֆրոնտալ, կամ եթե առկա են անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ խմբային աշխատանքների եղանակով։ «Ուժեր և շարժում։ Հիմունքներ» վիրտուալ մոդելը կարելի է ներկայացնել նաև նոր դասի բացատրության ժամանակ։ Ցանկալի է այն ներկայացնել թվային պրոյեկտորի միջոցով։ Դասահարցման ժամանակ աշակերտը ևս կարող է այն ինքնուրույն ցուցադրել։ Վիրտուալ փորձի ֆայլը կոչվում է forces-and-motion-basics_hy.jnlp։ Այն կարելի է անվճար ներբեռնել ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի կայքից հետևյալ հղումով`https://phet.colorado.edu/sims/forces-and-motion-basics/forces-and-motion-basics_hy.jnlp։ Կարևորն այն է, որ տվյալ լաբորատոր աշխատանքը արդեն հասանելի է հայերենով։ Ներբեռնված ֆայլը գործարկելու համար անհրաժեշտ է ներբեռնել և համակարգչում տեղադրել Java Runtime Environment (կամ պարզապես Java) ծրագիրը հետևյալ հղումով՝ http://java.com/en/download/index.jsp։ Ծրագիրը անվճար է, իսկ տեղադրումը՝ շատ պարզ։

Առարկաներ` Ֆիզիկա

Դասարաններ` յոթերորդ, տասներորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

730 դիտում

application/vnd.openxmlformats-officedocument.wordprocessingml.document

Ուժեր և շարժում։ Հիմունքներ

(1.4 ՄԲ, ներբեռնում՝ 236)


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7573

Պաշարների քանակ՝ 9775

Վերջին գրանցված այցելու՝ Syuzka7

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Abbreviation

Վերջին պաշար՝ ՍՐՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ