29/01/2017

Տեղեկացնել

Տվյալների հավաքումը և դասակարգումը: Հաճախություն և հարաբերական հաճախություն:

Հեղինակ՝ Լիլիթ Սահակյան, Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
Տեղադրող՝ Lilit Sahakyan

Ուսումնական նյութեր > Մաթեմատիկա, Լրացուցիչ նյութեր

Մարդու գործունեության բոլոր բնագավառներում կիրառվում է վիճակագրությունը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կզարգանար գիտությունն ու տեխնիկան, արտադրությունն ու տնտեսությունը, տիեզերագնացությունը, եթե մարդը չղեկավարվեր վիճակագրության օրենքերով, հետազոտման վիճակագրական մեթոդներով: Վիճակագրական գիտությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել և կուտակել գիտելիքներ կրկնվող գործընթացների և երևույթների մասին, նրանց ընթացիկ հաշվարկման, դիտումների և հետազոտությունների միջոցով: Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են ազգային վիճակագրական ծառայություններ, որոնք կազմում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող վիճակագրական ցուցանիշները (համախառն ներքին արդյունք, գներ և սակագներ, աշխատանքի շուկա, պետական բյուջե, ապրանքների արտահանում և ներմուծում և այլն): Մեր երկրում այդ ցուցանիշները կազմում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

Առարկաներ` Հանրահաշիվ

Դասարաններ` տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

846 դիտում


26/10/18 | 21:51 - Գոհար

|||Շնորհակալություն