03/11/2016

Տեղեկացնել

Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև, նրա նշանակությունը

Հեղինակ՝ Ստելլա Սահակյան
Տեղադրող՝ Ստելլա Սահակյան

Ուսումնական նյութեր > Ես և շրջական աշխարհը, Տարրական դպրոց

Մինչ դպրոցական սիստեմի վերակառուցման մասին օրենքը, էքսկուրսիաները մեծ մասամբ անց էին կացվում բնությանը, արտադրությանը ծանոթացնելու նպատակով:Օրենքի հրատարակումից հետո ավելի քան երբևէ, բարձրացավ էքսկուրսիայի դերը: Այժմ ուսուցումը կյանքի հետ կապելու, դասավանդման մեթոդներն ու ձևերը կատարելագործելու և ակտիվացնելու նոր պահանջներից ելնելով՝ էքսկուրսիան դիտվում է որպես ուսուցման կազմակերպման մի յուրահատուկ ձև, որպես աշխարհաճանաչողական գիտելիքների հաղորդման միջոց:Գիտելիքի հաղորդումը կարելի է կատարել դաս- էքսկուրսիաների միջոցով՝ նկատի ունենալով , որ այդ ձևով յուրացումն ավելի կայուն ու խորն է լինում, իսկ դասն ավելի աշխույժ ու հետաքրքիր է անցնում:

Առարկաներ` Ես և շրջակա աշխարհը

Դասարաններ` առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ

Թիրախ խումբ` ուսուցիչներ

2095 դիտում