11/04/2016

Տեղեկացնել

ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ հանրապետական փուլի մասնակիցներին՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրող՝ Դավիթ Մինասյան

Օլիմպիադաներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գերմաներենի օլիմպիադայի սիրելի' մասնակից,
Գերմաներենի միջազգային օլիմպիադային մասնակցելու ընտրական փուլի կապակցությամբ դեսպան Քիսլերը քեզ և քո ուսուցչուհուն, ում շնորհիվ դու հասել ես հրաշալի արդյունքի, ապրիլի 14-ին՝ ժամը 16:30-ին, հրավիրում է դեսպանություն ընդունելության:
Խնդրում ենք քեզ հետ վերցնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ և դեսպանություն այցելել քո գերմաներենի ուսուցչի հետ միասին:
Շնորհակալություն:
Բարեկամական ողջույններով՝
Սոնյա Էսվայն
Դեսպանի օգնական, կցորդ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Չարենցի 29
0025 Երևան
Բջջ.՝ +374-55-38 39 45
Հեռ.՝ (+374 10) 523279, 524581

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/deutschebotschafteriwan

Կից PDF ֆայլում տես ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ հանրապետական օլիմպիադայի ԴԻՊԼՈՄՆԵՐԻ արժանացած մասնակիցների ՑՈՒՑԱԿԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:  
Գերմաներենի հանրապետական օլիմպիադայի գովասանագրերը կարող եք ստանալ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 2-րդ մասնաշենքի 212 լսարանում ս.թ. ապրիլի 15-ին ժամը 15:00-ին:
Կից PDF ֆայլում տես ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ հանրապետական օլիմպիադայի ԳՈՎԱՍԱՆԱԳՐԵՐԻ արժանացած մասնակիցների ՑՈՒՑԱԿԸ:

Հանրապետական հանձնաժողովի նախագահ՝     Մելանյա Աստվածատրյան:
 

 

Առարկաներ` Գերմաներեն

Դասարաններ` իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

804 դիտում


Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 7067

Պաշարների քանակ՝ 9214

Վերջին գրանցված այցելու՝ Mysaelyan Lysine

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 9-րդ դասարանի թեմատիկ պլան

Վերջին պաշար՝ Թեմատիկ աշխատանքներ 5 դաս. մաթեմատիկայից