Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Շուտով կգործարկվի «Պաշարների շտեմարան» նոր կայքը Շուտով կգործարկվի «Պաշարների շտեմարան» նոր կայքը

«Պաշարների շտեմարան» կայքի հարգելի այցելուներ, գրանցված օգտատերեր, շտեմարանի արտաքին տեսքը, գործնական և տեխնիկական լուծումներն արդիականացնելու նպատակով ստեղծվել է նոր կայք, որը գործելու է նույն վերնագրով, նույն համացանցային հասցեում՝ https://lib.armedu.am/ և ծառայելու է նույն նպատակին։

Հարգելի գործընկերներ, նոր կայքի աշխատանքի հիմնական սկզբունքներին ծանոթանալու և անցումային փուլը կազմակերպելու նպատակով մշակվել է Ուղեցույց։

Սիրելի բարեկամներ, մինչ կայքի հիմնական շահագործումը, այս՝ թեստավորման փուլում, առաջարկում ենք.

- այցելել, ուսումնասիրել կայքը (ժամանակավոր հասցեն` https://test-lib.armedu.am/), ծանոթանալ և օգտվել պաշարներից,

- գրանցվել, դառնալ լիիրավ օգտատեր և հարստացնել շտեմարանը ձեր պաշարներով, գնահատել և մեկնաբանել տեղադրված պաշարները,

- նպաստել նոր կայքի շահագործման, ինչպես նաև կայքի կատարելագործման աշխատանքներին։

Խնդրում ենք առաջացած ցանկացած հարց, առաջարկ կամ դիտարկում մեզ ուղարկել կայքի հետադարձ կապի միջոցով։ Կարևորում ենք ձեր գործուն աջակցությունը և ակնկալում արդյունավետ համագործակցություն։

Սիրով՝ ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժին

-------------------

«Հայկական կրթական միջավայր» պորտալի (https://armedu.am/) «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է 2012 թվականին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Անցած տասը տարիների ընթացքում կայքի շուրջ 9550 գրանցված օգտատերեր 14600-ից ավելի էլեկտրոնային պաշարներն են տեղադրել՝ ստեղծելով ուսումնամեթոդական էլեկտրոնային նյութերի միասնական տարածք, որի բովանդակությունն ազատ ու բաց է եղել յուրաքանչյուր այցելուի համար։

Նոր կայքի գործարկման պահից «Պաշարների շտեմարանի» հին կայքը կլինի https://old-lib.armedu.am/ հասցեում, իսկ բոլոր պաշարները հասանելի կլինեն նախկին հղումնեով։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ