Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Մի քանի դիտարկում պաշարների տեղադրման մասին Մի քանի դիտարկում պաշարների տեղադրման մասին

Հարգելի բարեկամներ, տեղեկացնում ենք, որ կայքի «Գործընկերներ» կատեգորիայում ստեղծվել է ԿԶՆԱԿ (ԿՐԹՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) նոր բաժինը, որի «Թեմատիկ պլանների օրինակելի նմուշներ» ենթաբաժնում արդեն տեղադրված է 80-ից ավելի պաշար։

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ենք հայտնում օգտակար, հետաքրքիր պաշարներ ստեղծելու, կրթական, ուսումնամեթոդական, տեղեկատվական նյութեր տեղադրելու համար և արձանագրում, որ կայքի գործարկման մեկ ամսից էլ կարճ ժամանակահատվածում ունենք 431 գրանցված օգտատեր և 567 էլեկտրոնային կրթական պաշար։

Կարևոր ենք համարում նաև ձեր ուշադրությանը ներկայացնել նոր կայքի գործարկման ընթացքում նկատված մի քանի դիտարկում։

Անտեղի ծանրաբեռնվածությունից խուսափելու, պաշարների փնտրման անհարկի խճճվածություն չստեղծելու համար խնդրում ենք նախապես ծանոթանալ Կայքի քարտեզին (կառուցվածքին), որը կօգնի ձեզ․

- ճիշտ ընտրել պաշարի տեղադրման ենթաբաժինը,

- չնշել պաշարի բովանդակությանը չհամապատասխանող այլ ենթաբաժիններ,

- տեղադրել միայն կայքի բովանդակությանն ու կառուցվածքում ստեղծված էջերին համապատասխանող պաշարներ։

Ձեզ անհանգստացնող և հետաքրքրող հարցերը կարող եք անմիջապես ուղարկել հաղորդագրությամբ՝ հետադարձ կապի կամ էլ փոստի միջոցով։

Հարգանքով՝ «Պաշարների շտեմարան» կայքի աշխատակազմ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ