Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ուշադրություն․ https://lib.armedu.am/ հասցեում արդեն գործում է «Պաշարների շտեմարան» նոր կայքը Ուշադրություն․ https://lib.armedu.am/ հասցեում արդեն գործում է «Պաշարների շտեմարան» նոր կայքը

Հարգելի գործընկերներ, այսօրվանից https://lib.armedu.am/ հասցեում արդեն գործում է «Պաշարների շտեմարան» նոր կայքը։

Նոր կայքում հեշտ կողմնորոշվելու և աշխատելու համար մշակել ենք Ուղեցույց, Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ) և Կայքի քարտեզ էջերը։

Նոր կայքի գործարկմանը զուգահեռ կշարունակենք գործարկել նախկին «Պաշարների շտեմարան» կայքը, որը հասանելի կլինի https://old-lib.armedu.am/ հղումով և ակտիվ կլինեն բոլոր պաշարների նախկին հղումները։

Ինչպես նախկին, այնպես էլ նոր կայքի պաշարները բաց են և ազատ հասանելի բոլոր այցելուներին՝ պաշարի էջն ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։

Սիրելի բարեկամներ, առաջարկում ենք.

- այցելել, ուսումնասիրել նոր կայքը, ծանոթանալ և օգտվել պաշարներից,

- գրանցվել, դառնալ լիիրավ օգտատեր և հարստացնել շտեմարանը ձեր պաշարներով, գնահատել և մեկնաբանել տեղադրված պաշարները,

- նպաստել նոր կայքի շահագործման, ինչպես նաև կայքի կատարելագործման աշխատանքներին։

Խնդրում ենք առաջացած ցանկացած հարց, առաջարկ կամ դիտարկում մեզ ուղարկել կայքի հետադարձ կապի միջոցով։ Կարևորում ենք ձեր գործուն աջակցությունը և ակնկալում արդյունավետ համագործակցություն։

Սիրով՝ ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժին

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ