Ինչպես վարվել, եթե պաշարի էջում նյութեր (ֆայլեր) հնարավոր չէ բեռնել

Հարգելի գործընկերներ, կայքում նյութեր կցելու, ավելի ճիշտ չկցելու հարցը պայմանավորված է Google Chrome-ի թարմացման հետ։

Բրաուզերի վերջին թարմացումից հետո, առաջարկում ենք հետևյալ լուծումը․

"Պաշարների շտեմարան" կայքի հասցեի տողում, https://lib.armedu.am –ի կողքին ձախից կա փականի/կողպեքի նշան։ Մկնիկի ձախ ստեղով այդ փականի վրա սեղմելուց հետո կախվում է մի ուղղանկյուն՝ Connections is secure (նկար), որում Flash ծրագրը լռելայնով դրված է բլոկի վրա։ Բլոկից հանելու համար սեղմում եք Allow-ի վրա, որից հետո խաչով փակում եք պատուհանը։

Փակելուց հետո Ձեր էջում ավելանում է մի նոր տող, To apply your updated settings to this site, reload this page. Reload. Աայստեղ սեղմում եք Reload-ի վրա:

Այսքանից հետո Ձեր էջում ֆայլեր կցելու համար հայերենով է գրված լինում «Վերբեռնել» հրամանը, որը մինչ այդ, եթե նկատել եք, հայերեն չէր։

Ավելի վաղ էլ ենք հանդիպել այս դժվարությանը, որի համար գրել էինք (13.09.2017) այն քայլերի հերթականությունը, որի շնորհիվ հարցը լուծվում էր։ Այն տեղադրված է https://lib.armedu.am/news/13-09-17 ։

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 6799

Պաշարների քանակ՝ 9090

Վերջին գրանցված այցելու՝ Marieta Tsaturyan

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Paint և MS Power Point ծրագրերի օգտագործումը որպես էլեկտրոնային գրատախտակ

Վերջին պաշար՝ Մաթեմատիկա