Նպատակը՝
«Գրաճանաչությունից՝ կարդալու մշակույթ» ձեռնարկ – ուղեցույցը նախատեսված է տարրական ծրագրի 1 - 4-րդ դասարանների համար՝ խթանելու սովորողների ընթերցողական կարողությունները, ընթերցասիրությունը, զարգացնելու ընթերցողական մշակույթը դպրոցում...
«Գրաճանաչությունից՝ կարդալու մշակույթ» ձեռնարկ – ուղեցույցն առաջարկում է ամբողջական համակարգ, որտեղ ընթերցողական կարողությունների զարգացումը ներառվում է ամենօրյա դասապրոցեսում, դպրոցական միջավայրում, գնահատման համակարգում, ուսուցչի մասնագիտական զարգացման և ընտանիքի հետ համագործակցության մեջ։
Այն հասցեագրված է ուսուցիչներին, ծնողներին, դպրոցների ղեկավարներին, գրադարանավարներին, հատուկ մանկավարժներին, հոգեբաններին և բոլոր նրանց, ովքեր անձնական հետաքրքրություն ունեն երեխաների կարդալ կարողանալու, կարդալ սիրելու և կարդալը որպես մշակույթ կրելու հարցերի նկատմամբ։ Ձեռնարկ - ուղեցույցը պատասխանում է ոչ միայն «Ինչպե՞ս սովորեցնել երեխային լավ կարդալ» հարցին, այլև՝ «Ինչպե՞ս ձևավորել երեխա, որը կարողանում է, հասկանում է, մտածում է, ընտրում է և ՍԻՐՈՒՄ է կարդալ»։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ