Ուղեցույցը նկարագրում է դասի պլան կազմելու հրահանգը արհեստական բանականությանը տալու և դասի պլանը ստանալու գործընթացը: Այս հրահանգով հնարավոր է ստանալ ցանկացած առարկայի դասի պլան:
Դասի պլան կազմելու հրահանգը մշակված է այն տրամաբանությամբ, որ արհեստական բանականությունը ոչ թե պարզապես առաջարկի թեմային առնչվող գործողությունների ցանկ, այլ ստեղծի մանկավարժորեն հիմնավորված, իրագործելի և ուսուցչի նկարագրած դասարանի իրական պայմաններին համապատասխան ամբողջական դասի պլան։
Հրահանգի հիմքում դասի երեք փոխկապակցված թիրախներն են՝ դասի նպատակը, ՀՊՉ ընտրված վերջնարդյունքը և առարկայական չափորոշչից կամ ծրագրից ընտրված վերջնարդյունքը։
Հրահանգը կառուցված է այնպես, որ ԱԲ-ն ուսուցչից պահանջում է տվյալներ սովորողների նախնական պատրաստվածության, առաջադիմության, մասնակցության, ինքնուրույն և համագործակցային աշխատանքի կարողությունների, լրացուցիչ աջակցության կարիքների, դասացուցակային պայմանների, դասի համար փաստացի հասանելի ժամանակի, առկա միջոցների և այլ սահմանափակումների մասին։
ԱԲ կողմից մշակված պլանը չի համարվում անփոփոխ վերջնական արդյունք։ Ուսուցիչը մասնագիտական տեսանկյունից ստուգում է այն և կարող է նույն զրույցում լրացուցիչ հրահանգներով կամ ինքնուրույն խմբագրելով փոփոխել առանձին բաժիններ՝ պահպանելով պլանի մյուս բաղադրիչները։
Վերջնական որոշումը, պլանի համապատասխանության գնահատումը և դրա կիրառման պատասխանատվությունը մնում են ուսուցչին։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ