Մեր առաջին վեբ կայքը
9Բ դասարանի սովորողները ներկայացրին հետաքրքիր և արդիական նախագիծ, որի նպատակն էր զարգացնել նրանց թվային գրագիտությունը, ծրագրավորման հիմնարար հմտությունները և թիմային աշխատանքի կարողությունները։
Աշխատանքի ընթացքում սովորողները ծանոթացան վեբ կայքի կառուցվածքին, ուսումնասիրեցին դրա հիմնական բաղադրիչները՝ գլխավոր էջ, բաժիններ, մենյու, պատկերներ և հղումներ։ Նրանք սովորեցին ձևավորել պարզ, հարմարավետ և տեղեկատվական հարթակ՝ հաշվի առնելով օգտատիրոջ հարմարավետությունն ու տեսողական գրավչությունը։
Գործընթացը կազմակերպվեց համագործակցային ձևաչափով․ յուրաքանչյուր սովորող ուներ իր հստակ դերակատարումը՝ ծրագրավորում, ձևավորում, տեքստերի մշակում կամ նյութերի հավաքագրում։ Ստեղծված հարթակն այսուհետ գործարկվելու է, քանի որ այն հանդիսանում է մեր դպրոցի պաշտոնական կայքը։ Այն կծառայի որպես տեղեկատվական միջավայր՝ ներկայացնելով դպրոցի առօրյան, հաջողությունները, միջոցառումները և կարևոր հայտարարությունները։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նախագծի ղեկավար ուսուցչին՝ մասնագիտական աջակցման, հետևողական աշխատանքի և սովորողների ստեղծագործական ներուժը բացահայտելու համար։ Նրա ուղղորդմամբ գաղափարը վերածվեց իրական ու գործնական արդյունքի։
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ