Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Նախագծային աշխատանք

Նախագծային աշխատանք
100

Ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Նշված թեմայով նախագծային աշխատանք ներկայացրին 9-րդ դասարանի սովորողները։ Աշխատանքի ընթացքում նրանք ուսումնասիրեցին ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի վրա՝ շնչառական, սրտանոթային, նյարդային և մարսողական։

Սովորողները ներկայացրին ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական և սոցիալական հետևանքները՝ առանձնացնելով կախվածության առաջացման վտանգը և դրա երկարաժամկետ ազդեցությունը մարդու առողջության ու կյանքի որակի վրա։

Նախագծային աշխատանքի շրջանակում քննարկվեցին նաև վնասակար սովորություններից խուսափելու ուղիները, առողջ ապրելակերպի կարևորությունը և տեղեկացված ընտրություն կատարելու անհրաժեշտությունը։

Այս նախաձեռնությունը ևս միտված էր անվտանգ և ապահով կրթական միջավայրի ձևավորմանը՝ նպաստելով սովորողների առողջապահական գիտելիքների խորացմանը, պատասխանատու վարքագծի ձևավորմանը, գիտակցված ընտրության մշակույթի զարգացմանը։

Շնորհակալ ենք նախագծի ղեկավարին՝ մասնագիտական աջակցության և ուղեցույցի համար, որը սովորողներին օգնեց հասնել լավագույն արդյունքների:

Նախագծի ղեկավար՝ Լուսինե Ղազարյան


Պատկերասրահ


Ֆիլտրեր

Գնահատումներ
0
Ընդհանուր՝ 0
5
0%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ