Սիրելի՛ աշակերտներ,
ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի օլիմպիադայի փորձնական/ուսուցողական փուլը կանցկացվի հունվարի 8-ին ժամը 13։00-19։00-ը։ Մասնակցելու համար պետք է լրացնեք ձեր տվյալները հետևյալ հղումով՝ Ինֆորմատիկայի Օլիմպիադա 2025 ։
Ուշադրություն։
1. Վերը նշված հղումով ձեր տվյալները կարող եք լրացնել ինչպես այս պահին, այնպես էլ մրցույթից անմիջապես առաջ։ Շատ կարևոր է ճիշտ գործող էլեկտրոնային փոստի հասցե նշելը, որովհետև մրցույթին մասնակցելու հրավեր ստանալու եք այդ էլեկտրոնային փոստով։ Անուն-ազգանունը, դպրոցի անունը գրեք հայերեն տառերով։
2. Փորձնական փուլին և առաջին փուլին կարող եք մասնակցել ձեր նախընտրած վայրից /դպրոցից, տանից և այլն/։
3. Մրցույթն անց է կացվելու profound.academy կայքում հետևյալ հասցեով՝ https://profound.academy/armoi-2025-school
4. Գրանցման հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք նամակ գրել ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանին՝ andreas@ysu.am կամ հանձնաժողովի անդամ Վահագն Ծիրունյանին՝ vtsirunyan@gmail.com ։
5․ Փորձնական/ուսուցողական փուլի ժամանակ հարցերը կարող եք գրել հենց մրցույթի կայքում յուրաքանչուր խնդրի տակ առկա Private Comments դաշտում։
Տես մասնակիցների թարմացված ՑՈՒՑԱԿՆԵՐԸ կից PDF ֆայլերում։
Ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողով
ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ