Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրապետական փուլերի դիպլոմների, գովասանագրերի և կրթաթոշակների մասին - 2024

91

Սիրելի աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 3-ին ժամը 12։30-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի կունենա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում 1-ին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը։ Դիպլոմների հանձնմանը հրավիրվում են միայն աշակերտները, որոնց մասնակցությունը պարտադիր է (ցուցակը տես կից PDF ֆայլում)։ Աշակերտները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ ծննդյան վկայական)։ Մասնակիցները ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայանան ժամը 12։00-ին։
Հանրապետական փուլերի
2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների ու գովասանագրերի հանձնման արարողությունները կկատարվեն Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և մարզպետարանների ԿՄՍ վարչությունների կողմից նշանակված վայրերում և ժամկետներում։
Ուշադրություն։
Դիպլոմների արժանացած աշակերտները կրթաթոշակները կստանան ԿԳՄՍ նախարարության և դպրոցի միջև համապատասխան պայմանագրերի կնքումից հետո (պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է)։

Տես 1-ին կարգի դիպլոմակիրների ՑՈՒՑԱԿԸ․․․ ։
Օլիմպիադաների անցկացման կազմկոմիտե:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ