Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հանրապետական փուլերի դիպլոմների, գովասանագրերի, մասնակցության վկայականների և կրթաթոշակների մասին - 2023

215

Սիրելի աշակերտներ,
Տեղեկացնում ենք, որ ս․թ․ ապրիլի 26-ին ժամը 16։00-ին (15:00-ից տեղափոխվել է 16։00) ԿԳՄՍ նախարարությունում տեղի կունենա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերում 1-ին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը։ 1-ին կարգի դիպլոմների արժանացած աշակերտների մասնակցությունը պարտադիր է /
ցուցակը տես կից PDF ֆայլումՆերկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հանրապետական փուլերի 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների ու գովասանագրերի հանձնման արարողությունները կկատարվեն Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից նշանակված վայրերում և ժամկետներում։
Մասնավորապես, ս․թ․
ապրիլի 27-ին ժամը 15։00-ին Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում /հեռ․ 010-201310/ տեղի կունենա Երևանի մասնակիցների 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների ու գովասանագրերի հանձնումը /
ցուցակը տես կից PDF ֆայլում
Ուշադրություն։
- Մարզերի մասնակիցներին դիպլոմներն ու գովասանագրերը հանձնելու մասին կտեղեկացնեն համապատասխան մարզպետարանների կրթության վարչությունները։
- Դիպլոմների արժանացած աշակերտները կրթաթոշակները կստանան ԿԳՄՍ նախարարության և դպրոցի միջև համապատասխան պայմանագրերի կնքումից հետո /պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է/։
Օլիմպիադաների անցկացման կազմկոմիտե:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ