Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբին

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբին
184

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 05.04.2023թ.

Դասարանը՝ 12-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբին

Դասի տևողությունը՝ 2 x 45 ր

Դասի նպատակը՝ Ներկայացնել արևմտահայության ներքին դրությունը թուրքական տիրապետության տակ 20-րդ դարասկզբին

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Սովորողները կկարողանան՝

1. Ներկայացնել սուլթանական կառավարության վարած քաղաքականությունը

2. Նկարագրել արևմտահայության ծանր դրությունը

3. Քննարկել հայդուկների դիրքորոշումները պարտիզանական և համաժողովրդական ապստամբություն բարձրացնելու վերաբերյալ

4. Առանձնացնել ս. Առաքելոց վանքի և Սասունի 1904թ. ինքնապաշտպանությունների պատմական նշանակությունները

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Փոփոխություն, պատճառ-հետևանք, համակեցություն, համակարգ, քաղաքակրթություն, կառավարում, ձև, ժամանակ, տարածություն, զարգացում

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար, քարտեզ

Միջառարկայական կապեր՝ Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն, ՆԶՊ

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, պետություն, անհատ, համակեցություն

Դասի սկիզբ՝ 7 ր-https://m.facebook.com/IASofYSU/photos/pcb.1994711533917705/1994710820584443/?type=3&source=48&__tn__=EHH-R սովորողները ուսուցչի հետ դիտում են ծաղրանկարը և սկսում են նշել այն պատմական պայմանները, որոնք պատկերված են ծաղրանկարում:

Դասի ընթացք՝ Ծաղրանկարը քննարկելուց հետո սովորողները դիտում են տեսանյութը (https://youtu.be/ZUK33nFc6So), բաժանվում են երկու խմբի և սկսում են ներկայացնել ս.Առաքելոց վանքի և Սասունի 1904թ. ինքնապաշտպանությունները, թվարկել նշանավոր մասնակից հայդուկներին, գնահատել նրանց տեղն ու դերը, բացատրել ունեցած հետևանքները արևմտահայության ազգային ազատագրական գործին: Դրանից հետո բաժանվում են ըստ տեսակետների՝ պարտիզանական և համաժողովրդական պայքար և սկսվում է բանավեճ-քննարկում, որկ ավարտից հետո գրատախտակին գծվում է Վենի դիագրամ և կատարվում է երկու տեսակետների համեմատություններ ու ընդհանրացումներ: Համեմատություններից հետո լրացնում են թեստային աշխատանք:

Դասի ավարտ՝ սովորողներին տրվում է տնային առաջադրանք:


Պատկերասրահ

Ֆիլտրեր

Գնահատումներ
5
Ընդհանուր՝ 1
5
100%
4
0%
3
0%
2
0%
1
0%

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ