Հայկական կրթական միջավայր

Պաշարների շտեմարան

Հելլենիստական մշակույթը Հայաստանում․ Դասի պլան

243

Օրվա պլան

Առարկան՝ Հայոց պատմություն

Ամսաթիվ՝ 13.03.2023թ.

Դասարանը՝ 10-րդ հումանիտար դասարան

Դասի թեման՝ Հելլենիստական մշակույթը Հայաստանում

Դասի տևողությունը՝ 45 ր

Դասի նպատակը՝ Ներկայացնել հելլենիստական մշակույթի ձեռքբերումները և առանձնահատկությունները Հայաստանում

Դասի արդյունքում զարգացող վերջնարդյունքները՝

Դասի ավարտին սովորողը կկարողանա՝

  1. Թվարկել հայկական մշակույթի զարգացման նախադրյալները
  2. Ներկայացնել այն ոլորտները, որոնց վրա մեծ ազդեցություն թողեց հելլենիստական մշակույթը
  3. Գնահատել հայկական մշակույթի դերը համաշխարհային մշակույթի համատեքստում

Ձևավորվող կոմպետենցիաները՝

1. Լեզվական գրագիտություն և կարողունակություն

2. Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

3. Թվային և մեդիա կարողունակություն

4. Մշակութային կարողունակություն

Հիմնական հասկացություններ կամ առանցքային կետեր՝ Պատճառ-հետևանք, ժամանակ, տարածություն, ձև, համակեցություն, փոփոխություն, կառավարում, քաղաքակրթություն, նորարարություն, հեռանկար, զարգացում

Ցուցադրական նյութեր՝ սահիկաշար

Միջառարկայական կապեր՝ Արվեստ, Համաշխարհային պատմություն, քիմիա

Խաչվող հասկացություններ՝ Ինքնություն, համակեցություն, պետություն, անհատ

Դասի սկիզբ՝ 10ր- https://www.youtube.com/watch?v=onB4JR8i9TI&t=14s

Սովորողները դիտում են տեսանյութը:

Դասի ընթացք՝ 20+4+8ր-Դասարանը բաժանվում է 4 խմբի և յուրաքանչյուր խմբի տրվում է հանձնարարություն ուսումնասիրել առանձնահատկությունները համապատասխան ոլորտում: Առաջին խումբը պատրաստում է պաստառ և ներկայացնում հելլենիստական դիցարանը և նրա առանձնահատկությունները, համեմատություններ է կատարում հունահռոմեական դիցարանների հետ: 2-րդ խումբը ներկայացնում է հելլենիստական մշակույթի ազդեցությունը գրի, գրականության, պատմագրության վրա և փաստերով հիմնավորում է նախամաշտոցյան գրի առկայության և օգտագործման մասին: Երրորդ խումբը ներկայացնում է հելլենիստական և ժողովրդական թատրոնները և ընդգծում է մեր ժողովրդական թատրոնի առկայությունն ու առանձնահատկությունները: Իսկ չորրորդ խումբը ներկայացնում է արվեստն ու ճարտարապետությունը, ընդգծում է հայկական ճարտարապետության երկու գլուխգործոցների՝ Նեմրութի սրբավայրի և Գառնիի հուշարձանախմբի մասին: Զուգահեռներ են տանում համաշխարհային պատմությունից նմանատիպ կարևորության մշակութային ձեռքբերումների մասին և այդ համատեքստում ներկայացնում մեր մշակութային ձեռքբերումները ու ընդգծում, որ հայկական հելլենիզմի ձեռքբերումները ևս ունեն համաշխարհային մասշաբի նշանակություն: Ապա VR տեխնոլոգիայով ճանապարհորդություն են կատարում դեպի Գառնու հուշարձանախումբ՝ https://youtu.be/yyIkOX-FIEY

Խմբերի աշխատանքի ավարտից հետո սովորղները լրացնում են https://quizizz.com/admin/quiz/64050e822a8ec1001d3acd1c?source=quiz_share

Դասի ավարտ՝ 3ր-Տրվում է տնային հանձնարարություն:

Տեղադրողի այլ պաշարներ

Բոլորը

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՏԵՂԱԴՐԵԼ ՊԱՇԱՐ

ՄԻԱՑԵՔ «ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ»-ԻՆ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՇԱՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵՔ ԱՅԼ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ